«Ժողովուրդ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ. ԻՆՉՈՒ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՒՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գործեր են հարուցվում, քաղաքական ուժերի առաջնորդներին մեղադրանքներ առաջադրվում, և նրանց ձերբակալում են, դատարաններում դրանք ոչ իրավաչափ են համարվում և առաջնորդներն ազատ են արձակվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ քննիչներն ու դատախազներն այդ հարցով մասնակցում են դատական նիստերին, դատավորները զարմացած վերջիններիս հարց են բարձրաձայնում, թե ինչպես են նման գործեր հարուցում՝ իմանալով, որ այն ոչ իրավաչափ է համարվելու: Դատավորներն ի սկզբանե ասում են, որ չեն կարող ոչ իրավաչափ չհամարել ու օրենքին դեմ գնալ, այդ պատճառով էլ ձերբակալությունները ոչ իրավաչափ են համարվում, առաջնորդները հերթով ազատ են արձակվում:
Հավելենք, որ քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածով՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.