Последние новости

«Փաստ». «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԼԻՆԵՆ ՀԵՌԱՑՈՂՆԵՐ

Չնայած ճնշումներին, «Իմ քայլը» խմբակցությունից Վարդան Աթաբեկյանից բացի, կլինեն այլ հեռացողներ։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր արդեն իսկ խոստովանել են, որ օրերս խմբակցության անունից տարածված հայտարարությունից տեղյակ չեն եղել, իսկ եթե տեղեկացվել են, ապա միայն հայտարարության առաջին մասից:

«Փաստի» տեղեկություններով` սա լուրջ դժգոհություններ է առաջացրել խմբակցությունում, որի անդամների զգալի մասն առանց այդ էլ, մեղմ ասած, գոհ չէ, որ ստիպված է խուսափել հանրության մեջ դուրս գալուց, մարդկանց աչքերի մեջ նայելուց, քանզի փաստացի պատասխանատվություն ստանձնեց Փաշինյանի ստորագրածի համար:

«Այս մասին իմանալով, վերջինիս կողմից ամեն ջանք գործադրվում է, որ խմբակցությունից նոր հեռացողներ չլինեն: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, խմբակցությունից հեռացած Վարդան Աթաբեկյանի տան մոտ գիշերը իմքայլական որոշ պատգամավորների հավաքվելն առաջին հերթին մեսիջ էր մյուսներին, որ չհամարձակվեն «թռնել»»,–գրում է թերթը։

Նշվում է, որ զուգահեռ մեծ թափով միացվել է «ֆեյքերի ֆաբրիկայի» հոսքագիծը, որպեսզի անվանարկվեն նման քայլ անողները և փորձեն արդարացնել ստորագրված կապիտուլյացիոն համաձայնությունը: Սակայն, մյուս կողմից, որոշ պատգամավորների կողմից կլինեն «երդման տեքստեր», որ երբեք թիմը չեն լքի, ինչպես նաև «կոլեկտիվ դատապարտումների» տեքստեր հեռացողների հասցեին:

Սակայն, ըստ նույն աղբյուրների, կլինեն պատգամավորներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք ի վերջո որոշում կկայացնեն ու կհեռանան:

Sputnik Armenia

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ