Последние новости

Արաքչի. Իրանի տարանցիկ ուղիները դեպի Հայաստան և Ադրբեջան չեն փոխվի

Իրանի փոխարտգործնախարար Աբասը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը` նշելով, որ Իրանի տարանցիկ ուղիները դեպի Հայաստան և Ադրբեջան չեն փոխվի, հաղորդում է IRNA-ն:

«Ցավոք, սոցիալական ցանցում կեղծ քարտեզների հետ միասին մոլորության մեջ գցող տեղեկատվություն է տարածվում, և այնպիսի հայտարարություններ են առաջադրվել, ինչպիսիք են միջանցքի ստեղծումը Հայաստանի ներսում կամ նույնիսկ Իրանի ներսում, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխություն և… Դա սկզբունքորեն անհնար է և արվում է կոնկրետ քաղաքական և քարոզչական նպատակներով»,- ասել է Արաքչին IRNA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

«Ինչպես երևում է այս քարտեզի վրա, Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով աշխարհագրական գոտի ստեղծելու լայնորեն քննարկվող հարցը բոլորովին անհիմն է»,- ասել է նա:

«Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրում նշվում է ավտոմեքենաների համար նախատեսված միջանցքի կամ, ավելի ճիշտ, Հայաստանի ներսում Նախիջևանից դեպի Ադրբեջանի մայրցամաքային հատված տարանցիկ երթուղու ստեղծմանը, որի անվտանգությունը երաշխավորելու է Ռուսաստանը, իսկ հստակ երթուղին դեռ հայտնի չէ»,- շեշտել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ