Последние новости

Բնակիչները վերադառնում են Ստեփանակերտ. Երևանից 11 ավտոբուս է մեկնել Արցախ

Այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն, իսկ հետագա փոխադրումների հետ կապված` Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ