Последние новости

ԱՆ. Հայկական կողմն այս պահին ունի 2317 զոհ

Մինչ օրս առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Facebook սոցցանցի իր էջում նման հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը` անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գրառմանը։

Մինասյանը հայտնել էր, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 4750 զոհ, 1400 զոհված և դեռևս չհերձված, ինչպես նաև` 1100 անհետ կորած։

«Առողջապահության նախարարությունը` որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին, պաշտոնապես հայտնում է, որ չկան «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ»,–գրել է Նիկողոսյանը։

Նրա խոսքով` հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել, և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ