Последние новости

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ. ՄԵԾՆ ՏԻԿԻՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԵՑ «ԶՈՀԵՐ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ»

Այլևս կյանք՝ հանուն ոչնչի, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ ավելացնելով.

«2018թ իշխանության եկած ընտանիքի մեծն տիկինը, հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին անվանեց «զոհեր հանուն ոչնչի»։ Հանրությունը զայրացավ, տիկինը փորձեց արդարանալ։ Սակայն, չգիտակցեցինք, որ այն ծրագիր էր, որն էլ «բարեհաջող» կերպով իրականացվեց: Պատկերացրեք, եթե Հայաստանի ինչ-որ մաս հրաշքով պահպանվի, մեր հաջորդ սերունդը, կամ Հայաստան եկած զբոսաշրջիկներ, այցելում են Եռաբլուր, իմանում բազմաթիվ ազգային հերոսների մասին։

Ցանկացած դատողություն ունեցող մարդ հարց կտա «Տպավորիչ է, բայց ինչու՞ են զոհվել հազարավոր երիտասարդները, ի՞նչ հերոսության համար են այս մարդիկ արժանացել ազգային հերոսի կոչման»։

․․․Եվ ի՞նչ պետք է պատասխանենք՝ որ Արցախի ազատագրմա՞ն։ Եվ մեր սերունդները և այլազգիները կապշեն՝ հերոսներ, որոնց արածը հերոսություն էր «ոչնչի համար»։ Այո, վարչապետի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթը 1988թ արցախյան շարժման բոլոր զոհերին՝ սկսած Խաչիկ Զաքարյանից, վերածում է «զոհեր, հանուն ոչնչի» և «Ազգային հերոսների հանուն ոչնչի»»:

Ըստ Իշխանյանի՝ վարչապետական ընտանիքի համոզմամբ՝ զոհվել կարելի է հանուն իրենց ընտանիքի իշխանություն զավթելու, օրինակ՝ 2008թ մարտի 1-ի 10 զոհերը։ Զոհվել կարելի է հանուն իրենց ընտանիքի իշխանությունը պահելու և վայելելու։

«Կպարզվի արդյոք հետագայում, որ հազարավոր զոհեր կարելի է տալ պատերազմում, հանուն․․․ Այո, դուք զոհեցիք կյանքեր, հանուն ձեր բարեկեցության, հայրենիքի համար զոհվածներին անվանեցիք «զոհեր հանուն ոչնչի» և մեր կյանքն էլ դարձրեցիք ապագա հանուն ոչնչի», - գրել է իրավապաշտպանը:

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ