Последние новости

Իրանն ուժեր է տեղակայել հյուսիսարևմտյան սահմանային շրջաններում` Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով

Իրանի բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Նոզար Նեմաթին հայտարարել է, որ իրանական ժողովրդի համար խաղաղության և անվտանգության պահպանումը երկրի սահմանային շրջաններում կարմիր գիծ է և առաջնահերթություն իրանական զինված ուժերի համար, հաղորդում է Mehr-ը:

Շաբաթ օրը կայացած արարողությանն իր ելույթի ժամանակ Նեմաթին խոսել է երկրի սահմաններին տիրող իրավիճակի մասին:

Նա ողջունել է Իրանի զինված ուժերի, հատկապես ցամաքային ուժերի ջանքերը, որոնք ուղղված են երկրի բոլոր սահմանային շրջանների անվտանգության պահպանմանը: Գեներալի խոսքով` այսօր իրանական բոլոր սահմաններն ապահովված են անհրաժեշտ անվտանգությամբ:

«Քանի որ երկրի անկախության և տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրության կենտրոնում է, իհարկե, երբ հարևան երկու երկրները ռազմական բախման մեջ են մտնում, մենք ավելի զգայուն կերպ ենք հետևում իրադարձություններն»,- ասել է նա:

Ըստ Նեմաթիի` տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ապահովության բացակայությունը կարող է տարածվել նաև այլ տարածքների վրա:

«Ուստի, քանի որ իրանական ժողովրդի անվտանգությունն ու հանգստությունը սահմանամերձ քաղաքներում շատ կարևոր են մեզ համար, մենք ուժեր ենք տեղակայել հյուսիսարևմտյան սահմանամերձ շրջաններում` դեպի երկիր ելքի և մուտքի բոլոր կետերին հետևելու համար»,- ասել է գեներալը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ