Последние новости

ՌԴ ՊՆ․ Ստեփանակերտցիները տուն են վերադարնում

Ստեփանակերտի շուրջ 250 բնակիչներ այսօր իրենց տներ են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Փախստականների առաջին 9 ավտոբուսները Ստեփանակերտ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի և դիտակետերի տեղակայումից հետո», - նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԴ ՊՆ–ի` ռուս զինծառայողները ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը։

Երևանի քաղաքապետարանն այսօր առավոտյան հայտնել էր, որ վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ