Последние новости

Արայիկ Հարությունյան․ Շուշիից 150 զինվորի մարմին են հանել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ իր հերթական ծանր օրերից մեկն է անցկացրել։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` ասելով, որ թեև կարողացել են փրկել հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները:

«Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ: Մենք խնդիր ունենք արագորեն բարձրացնելու հայրենիքի անվտանգության երաշխիքները և զբաղվել Արցախի ու հայ ժողովրդի հետպատերազմյան վերականգնման կարևորագույն գործով»,–գրել է նա։

Նա իր խիստ անհանգստությունն է հայտնել ՀՀ–ում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ: Նա հորդորում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներում ընդգրկված բոլոր ուժերին ու անձանց ցուցաբերել ազգային ու պետական բարձր ողջախոհություն, և հայրենիքը հեռու պահել այնպիսի ցնցումներից, որոնք այս իրավիճակում կարող են դառնալ հայոց պետականության գերեզմանափորը:

Արցախի նախագահը որոշում է կայացրել Արցախում ակտիվացնել քաղաքական խորհրդատվությունները բոլոր ուժերի ու գործիչների հետ՝ քննարկելու համար և՛ Արցախի հետպատերազմյան վերականգնման ու պետական կառավարման համակարգի բարեփոխման, և՛ համահայկական օրակարգի կարևորագույն հարցերը: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի երկխոսության նույն մթնոլորտը ձևավորել նաև Հայաստանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ