Последние новости

Փաշինյան. Արցախի բանակն ունենալու է նույն կարգավիճակը

Ռուս խաղաղապահների` Արցախում տեղակայումից հետո Արցախի պաշտպանության բանակն ունենալու է նույն կարգավիճակը, որն ունի այսօր։ Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ երբ ես խոսում եմ 25-30 հազար զինվորների մասին, այդ զինվորների մի հսկայական մասը հենց Արցախի պաշտպանության բանակի զինվորներն են»,– ասաց Փաշինյանը` նկատի ունենալով Շուշիում տեղակայված այն զինվորներին, որոնք պաշտոնական հայտարարությունների համաձայն, պատերազմը շարունակվելու դեպքում կարող էին ընկնել շրջափակման մեջ։

Վարչապետը նաև մեկնաբանեց, որ զինվորների թվի մասին տարբեր տվյալներ են հնչում` 20-ից մինչև 30 հազարի սահմաններում, քանի որ այդ ցուցանիշը կախված կլիներ պատերազմական գործողությունների ընթացքից, զարգացումից ու այն գծից, որով կիրականացվեին պատերազմական գործողությունները։

«Արցախի պաշտպանության բանակը կա, և Արցախի ՊԲ–ն շարունակելու է` գոյություն ունենալ»,– ասաց Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ ՊԲ–ն պիտի զարգանա, հզորանա և լինի Արցախի ինքնիշխանության երաշխավորը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ