Последние новости

«Վոեննոյե օբոզրենիե». ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԹՈՒԼԱՆԱԼ

Լեռնային Ղարաբաղի հանձնումը դարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կատարյալ ձախողումը: Սակայն ինչպես ցույց են տալիս Երևանում ծավալվող իրադարձությունները, նույնիսկ նման պարտությունից հետո Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ վարչապետի պաշտոնից, գրում է Իլյա Պոլոնսկին «Վոեննոյե օբոզրենիե» պորտալում հրապարակված իր հոդվածում:

«Ժամանակին բողոքի ալիքի շնորհիվ իշխանության եկած վարչապետը կառչել է աթոռից ավելի պինդ, քան մյուս «ավտորիտար բռնապետերը» և չի ցանկանում լքել այն նույնիսկ այն իրավիճակում, երբ ակնհայտ է, որ երկրի և հայ ժողովրդի պատմության մեջ նա մտավ որպես մարդ, ում օրոք կորսվեց Ղարաբաղի կեսը: Փաշինյանին հայերը դա չեն ների, սակայն, կարծես, երեկվա ընդդիմադիրներն այնքան էլ մտահոգված չեն ժողովրդի վրդովմունքից: Փաշինյանի համար կարևոր է պահպանել իշխանությունը, իսկ դա կարող է խնդրահարույց լինել. ոչ Արևմուտքն է օգնել, ոչ էլ Ռուսաստանն է վստահում Ջորջ Սորոսի մարդուն:

Այնուհանդերձ, Փաշինյանը շանսեր ունի վարչապետի պաշտոնում մնալու համար, եթե խոսենք կարճաժամկետ հեռանկարի մասին: Հետագայում նրան կարող է սպասվել անդրկովկասյան մեկ այլ հայտնի լիբերալ հեղափոխականի՝ Միխայիլ Սաակաշվիլիի ճակատագիրը, սակայն Փաշինյանը դեռևս շարունակում է մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում: Ժամանակին իրեն հեղաշրջման ռիսկից պաշտպանելու համար Փաշինյանն աշխատանքից հեռացրել է մեծ թվով բարձրաստիճան զինվորականների և Ազգային անվտանգության ծառայության սպաների: Նա նրանց փոխարինել է իր աջակիցներով: Իսկ հիմա Փաշինյանին ուղղված հարցեր են առաջացել նաև նրանց մոտ, ովքեր նախկինում աջակցել են նրան:

Հասկանալով աջակցության իրական մակարդակը՝ Փաշինյանն անցել է անթաքույց սպառնալիքների: Այսպես, Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ սպասում է «առաջնագծի տղաներին», ովքեր պետք է զբաղվեն «պատերի տակ վնգստացողներով»: Այդպես է նա անվանել իր ընդդիմախոսներին: Բացառված չէ, որ եթե անկարգությունները շարունակվեն, Փաշինյանն իսկապես պատրաստ է բռնություն կիրառել և հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդներից: Դիմակները մի կողմ են նետվել, պարզվում է, որ տվյալ դեպքում ժողովրդավարության հոտ անգամ չի գալիս, և  Փաշինյանը պատրաստ է իշխանությունը պահել ոչ պակաս, քան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սակայն մինչ օրս «մտահոգ համաշխարհային հանրությունից» Հայաստանի առաջնորդին ուղղված մեղադրանքներ չեն հնչել:

Եթե Փաշինյանին հաջողվի որոշ ժամանակ պահել իշխանությունը, ապա հետագայում էլ ավելի մեծ ցնցումներ տեղի կունենան Հայաստանում: Առաջին հերթին, երկիրը կապրի Ղարաբաղում կրած պարտության զգացողությամբ, որտեղ ադրբեջանցիների գրաված հատվածից գրեթե բոլոր բնակիչներն արդեն հեռացել են, շատերը նույնիսկ փորձել են դուրս բերել իրենց մահացած նախնիների աճյունները՝ վախենալով գերեզմանների պղծումից: Եվ այդ մարդիկ միանշանակ չեն ների Փաշինյանին:

Երկրորդ հերթին, Փաշինյանը ստիպված կլինի հետագայում ևս զիջումների գնալ, և ոչ մեկ անգամ: Ադրբեջանի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են, նա միջանցք է ստացել դեպի Նախիջևան, թեպետ այն հսկում են ռուս սահմանապահները: Որոշ ժամանակ անց Ադրբեջանը կարող է պահանջել Ղարաբաղի նոր շրջաններ, քանի որ Իլհամ Ալիևի համար հաղթական պատերազմը շատ շահեկան է դարձել վարկանիշը բարձրացնելու տեսանկյունից:

Երրորդ հերթին, հաշվի առնելով այն, որ Փաշինյանը կփորձի պահել իշխանությունն ու հեռացնել բոլոր անպիտաններին, նա զգալիորեն կթուլացնի նաև պետական կառավարման համակարգն ու զինված ուժերի հրամանատարությունը: Այսինքն, Հայաստանը կշարունակի թուլանալ: Իրավիճակը շտկելու և ռևանշի համար Փաշինյանը որևէ ռեսուրս չունի և չի ունենա:

Բնական է, որ դրանից կօգտվեն Հայաստանի արտաքին թշնամիները՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ պատճառով Փաշինյանը կամ ստիպված կլինի ամբողջովին ենթարկվել Մոսկվային կամ ընդմիշտ հեռանալ հայրենիքից: Եթե նա հեռանա վարչապետի պաշտոնից, ապա բացառված չէ, որ հետագայում կհայտնվի ինչ-որ տեղ Ուկրաինայում: Ճիշտ է, այնտեղ ևս անհանգիստ ժամանակներն ավարտին են մոտենում, իսկ Նիկոլը խարիզմայի առումով զիջում է իր վրացի եղբայր Միշիկոյին»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОМУ ПРЕДОСТАВИЛИ НАЛОГОВЫЕ ЛЬГОТЫ?
      2024-04-18 06:44

      За счет налоговых льгот бюджет Армении в 2024 году недополучит 630 млрд драмов, или более 1,5 млрд долларов по нынешнему курсу. Об этом во время обсуждения 17 апреля заявил доктор экономических наук Вардан БОСТАНДЖЯН, передает NEWS.am.

    • СЮНИК ОКАЗАЛСЯ В ТУРЕЦКИХ КЛЕЩАХ
      2024-04-18 06:40

      Как передает Aysor.am, тюрколог Варужан ГЕГАМЯН пишет: «Уход России из Арцаха означает для нас две главные вещи. Полное уничтожение субъектности Арцаха. Чтобы вновь освободить Арцах, в буквальном смысле слова, мы должны начать не с нуля, а с минуса.

    • МВФ ПРОГНОЗИРУЕТ 6-ПРОЦЕНТНЫЙ РОСТ
      2024-04-18 06:37

      Рост экономики Армении на 2024 год составит 6,0%, а в 2025-м – 5,2% (по сравнению с 8,7% по итогам 2023 года). Об этом говорится в прогнозе мировой экономики (World Economic Outlook) на 2024 год от Международного Валютного фонда, передает Sputnik Армения.

    • Сатановский: ИСТОРИЯ РОССИИ ПОСЛЕДНИХ 300-350 ЛЕТ В ЗАКАВКАЗЬЕ ПОДОШЛА К КОНЦУ
      2024-04-18 06:34

      История последних 300-350 лет Российский империи, а потом Советского Союза, на излете Российской Федерации на Северном Кавказе, и в Закавказье, и в Средней Азии подошла к концу. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил президент российского Института Ближнего Востока Евгений Сатановский.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ