Последние новости

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի հրամանագիրը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Անկարայի ներքին գործն է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու նախաձեռնության մասին հաղորդագրությունները:

«Դա Թուրքիայի ներքին խնդիրն է», - երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում կլինի դիտարկման կենտրոն, և «այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ»:

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այդ կենտրոնի ստեղծումը «Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է»:

Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հաղորդել էր, որ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել Թուրքիայի զորքերն Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագրի նախագիծ, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ