Последние новости

Երևան է ժամանել 22 ինքնաթիռ՝ ռուս խաղաղապահների հետ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Իլ -76» և «Ան -124» ինքնաթիռները մեկ օրվա ընթացքում 22 թռիչք են կատարել դեպի Հայաստան՝ ռուս խաղաղապահներին Ղարաբաղ տեղափոխելու շրջանակում և առաքվել է 64 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:

«Օրվա ընթացքում Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ -76 և Ան -124 ինքնաթիռներն իրականացրել են 22 ինքնաթիռի թռիչք: Հայաստան է առաքվել 64 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստերններ, էքսկավատորներ և այլ նյութատեխնիկական աջակցության սարքավորումներ», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ