Последние новости

Ռուս սակրավորներն ականազերծել են ամբողջ Լաչինի միջանցքը և դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածը

Նոյեմբերի 14-ից ավելի քան 1200 փախստական է վերադարձել Ստեփանակերտ, ովքեր Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով լքել էին իրենց տները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 փախստական: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել արդեն 1207 բնակիչ, ովքեր Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով լքել էին իրենց տները: Շարասյունների անվտանգ տեղաշարժը հսկել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտը և ռազմական ոստիկանությունը»,-ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ ռուս սակրավորներն ականազերծել են ամբողջ Լաչինի միջանցքը և դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածը:

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական ստորաբաժանումների կողմից պայթունավտանգ իրերից, կոտրված և վնասված տեխնիկայից ամբողջությամբ ականազերծվել և մաքրվել է Լաչինի միջանցքը և դեպի Ստեփանակերտ 28 կմ երկարությամբ ճանապարհահատվածը»,-ասել է Կոնաշենկովը: Այսօր ժամը 10:00-ից այդ ճանապարհով բաց է քաղաքացիական տրանսպորտի անվտանգ երթևեկությունը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ