Последние новости

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ Է ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ԶՈՒ ԳՇ պետի այսօրվա հայտարարության մեջ կարևոր մի նրբություն կա։ Նա ասում է, որ դեռ հունիսի 12-ին է զգուշացրել քաղաքական ղեկավարությանը, իսկ հետո նաև Անվտանգության Խորհրդին, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չի, այլև Թուրքիան և որ այդ երկու պետությունների «համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել»։

Մարդն ասել է՝ մի բան արեք, բայց մեր դիվանագիտությունն ու քաղաքական իշխանությունն այնքան տկար ու ապիկար էին (իրենք դա հպարտություն են կոչում), որ աղետը կանխելու համար ոչին չեն ձեռնարկել։ Իսկ հետո, երբ պատերազմը սկսվել է, նորից են անտեսել բանակից ստացվող տեղեկությունը ու Նիկոլի ասած «մեկ տոկոս շանսը» օգտագործել սեփական փիարի համար։ Վստահ եմ՝ հիշում եք, թե ոնց էին ՊՈԱԿ-ի ֆեյքերը Facebook-ում նշում «Շահումյանի ու Գետաշենի ազատագրումը», «Սերժի հանձնած Լալա Թեփեի գրավումը» և այլն։

Այսինքն Նիկոլը եկել է լսել ԶՈՒ ԳՇ պետի զեկույցները ու գնացել իր ֆեյքերին հանձնարարել ցանցը ստով ու կեղծիքով լցնել։ Հիմա էլ կանգնել, թե բա կոմպետենտ մարդկանց ասած խոսքի հիման վրա եմ կապիտուլյացիա ստորագրել։ Դավաճան։ Նույնն է, թե բժիշկը նախ չկանխարգելի պացիենտի աճող հիվանդությունը, հետո էլ շտապ վիրահատությունը 40 օր ուշացնի։

Հրանտ Մելիք-Շահնազարյան, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ