Последние новости

«Գորշ գայլերը» Գերմանիայում սպառնում են հայերին

Թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը Գերմանիային կոչ է անում արգելել «Գորշ գայլեր» կազմակերպությանը։

Աքչամն իր ֆեյսբուքում գրել է, որ թուրք ազգայնականները հայերի մեյլերին ուղարկում են սպառնալից հաղորդագրություններ գերմաներեն։

«Սա հանցագործություն է, և Գերմանիայի կառավարությունը պետք է արգելի այս կազմակերպությունը»,- գրել է Աքչամը:

«Գորշ գայլերը կհասնեն ձեզ,

Դուք, Հայաստանի կեղտոտ երեխաներ, մենք ձեզ բոլորիդ կգտնենք, և ձեր երեխաները կկանգնեն ձեր գերեզմանի մոտ, նախքան նրանք կընկնեն իրենց իսկ գերեզմանը:

Մենք կանգնած ենք Ադրբեջանի մեր եղբայրների կողքին և թույլ չենք տա, որ Հայաստանի անհավատ շները Գերմանիայում խաղաղ ապրեն:

Մենք գիտենք ձեզ, գիտենք, թե որտեղ են ձեր երեխաները՝ օր ու գիշեր:

Գորշ գայլերը ձեզանից հեռու չեն»,- ասվում է հայերին ուղարկված ծայրահեղականների հաղորդագրությունում, տեղեկացնում է Panorama.am:

Նշենք, որ վերջերս Ֆրանսիան պաշտոնապես արգելեց «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ