Последние новости

Թուրքիան Ադրբեջան զորքեր է ուղարկելու 1 տարի ժամկետով

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը հաստատել է նախագահի հրամանագիրը, որով նախատեսվում է զորքեր ուղարկել Ադրբեջան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն ՝ նախագահ Թայիփ Էրդողանի հրամանագրին աջակցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության, «Ազգայնական միասնություն» կուսակցության և «Լավ կուսակցության» պատգամավորները:

Այս հրամանագիրը նախատեսում է մեկ տարի ժամկետով թուրք զինվորականների գործուղում Ադրբեջան, տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ