ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է ԼՂ-ում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում մասնակցության հարցը
ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) քննարկում է Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում մասնակցության հարցը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ալեքսանդր Կուզնեցովը՝ պատասխանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այդ միջազգային կառույցի արձագանքի մասին հարցին:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության ղեկավարությունը, բնականաբար, տեղյակ է մեր նախարարի հայտարարության մասին: Հարցը քննարկվում է»,-ասել է Կուզնեցովը՝ այլ մանրամասներ չներկայացնելով:
Ավելի վաղ ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման անհրաժեշտությունը: «Մենք, իհարկե, կներգրավվենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի մշակութային ժառանգության հուշարձանները վերականգնվեն և ապահովվի դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Մենք նաև կներգրավվենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց օջախներ, կառուցեն այդ օջախներն ու ապրեն նորմալ կյանքով»,-ասել էր նախարարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.