Последние новости

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կոչ է արել պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները Արցախում

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կոչ է արել պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները Արցախում, տեղեկացնում է News.am:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջերս արյունահեղությունն ու ավերածությունները համաշխարհային ողբերգություն են, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում բոլորի մոտ»,- ասվում է Մետրոպոլիտեն թանգարանի նախագահ Դանիել Վեյսի և տնօրեն Մաքս Հոլլյայնի հայտարարության մեջ: «Կոչ անելով և հույս ունենալով դադարեցնել բռնությունը, որպես թանգարանների տնօրեններ, մենք մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանելու կոչ ենք անում»:

«Որպես 2018-ին «Հայաստա՛ն» ցուցահանդեսի կազմակերպիչներ, որը դարձավ տասնչորս դարերի գլոբալ համատեքստում հայ ժողովրդի ուշագրավ գեղարվեստական և մշակութային նվաճումներին նվիրված առաջին խոշոր ցուցահանդեսը, մենք սարսափով և տխրությամբ էինք հետևում Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած բռնությանն ու արյունահեղությանը:

Մենք խնդրում ենք բոլոր ներգրավվածներին հարգանքով վերաբերվել միջազգային մշակութային ժառանգության այս օբյեկտներին, որոնք հարստացնում են մեր աշխարհը և պահպանվում են հազարավոր տարիներ: Մշակութային ժառանգության օբյեկտների կորուստը անվերադարձ է և իրենից ներկայացնում է լուրջ կողոպուտ՝ ապագա սերունդներից»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ