Последние новости

Բաբայանին ու Մանուկյանին ՀՔԾ–ն մեղադրանք է առաջադրել

ՀՔԾ–ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանին ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։

Այս մասին վերջինները հայտարարեցին այսօր քննչական մարմին հրավիրվելուց հետո` լրագրողների հետ զրույցում։

«Մեղադրանքը չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել։ Ցուցմունք տալուց հրաժարվել եմ` իմ իրավունքից օգտվելով»,– ասաց Արսեն Բաբայանը։

Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը նույնպես հայտնեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել ու հրաժարվել է ցուցմունք տալուց։

Ընդդիմադիր երկու գործիչներն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։

Արսեն Բաբայանն ու Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել։ Նրանք ձերբակալված չեն։ Նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշում այս պահի դրությամբ չկա, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ