Последние новости

Մակրոն․ Մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առանձին տեսակոնֆերանսներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Ելիսեյան պալատը, տեղեկացնում է Sputnik Armenia:

Մակրոնը քննարկել է կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Նա շեշտել է, որ ԼՂ կրոնական և մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի, նշել է, որ պատրաստ է անձամբ միջոցներ ձեռնարկել դրա համար։

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ռազմական գործողությունների ավարտը պետք է թույլ տա վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու համար։ Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել կոնֆլիկտից տուժած մարդկանց։

ՀՀ վարչապետի կայքը տեղեկացնում է, որ Մակրոնի հետ զրույցում Փաշինյանը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ