Последние новости

Արցախի օմբուդսմանը թվարկել է` որ գյուղերում են 30 տարվա մեջ 2–րդ անգամ տուն կորցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանը հերթական անգամ բարձրացրել է տուժած արցախցիների հարցը։ Այս անգամ նա անգլերենով տեսաուղերձ է հրապարակել` դիմելով միջազգային հանրությանը։

 

«Մարտակերտի շրջանի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը երեսուն տարվա մեջ երկրորդ անգամ են տուն կորցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդ և Հովտաշեն գյուղերի բնակիչները կորցրել են իրենց առաջին տները 1990-ականների պատերազմում ՝ ադրբեջանական օկուպացիայի պատճառով: Այժմ նրանք կրկին ստիպված են լքել իրենց տները», – ասել է Բեգլարյանը։

Նա հիշեցրել է, որ 1992 թվականին Ադրբեջանի զինված ուժերը դաժանորեն ոչնչացրել են Մարաղայի բնակչության մի մասին։

«Կույր մի եղեք», – հորդորել է Արցախի օմբուդսմանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ