Последние новости

Պարգև սրբազանի մահվան լուրը սուտ է

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը չի մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին Իզմիրլյան բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Պարգև Սրբազանը երկրում չէ, այս պահին գտնվում է արտերկրում, մեկնել է մոտ երկու օր առաջ»,- հավելեցին բուժկենտրոնից՝ համացանցում տարածված տեղեկություններն անվանելով ստահոդ։

Բուժկենտրոնը նաև մանրամասնեց՝ օրեր առաջ Պարգև Սրբազանն այցելել է Իզմիրլյան բուժկենտրոն, բայց ոչ թե հետազոտությունների համար, այլ մասնավոր այց է արել։

Պարգև Սրբազանի մահվան լուրը հերքում է նաև Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։ Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր համացանցում լուրեր տարածվեցին, թե մահացել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը շտապեց գրառում կատարել Facebook-ի իր էջում՝ նշելով, որ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։ Նա ընդգծել էր, որ տարածված լուրերի վերաբերյալ չգիտեն ոչ միայն Մայր աթոռում, այլև սրբազանի հարազատներն ու մտերիմները։

«Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ԱՄՆ-ի հետ մեր ժամային տարբերություններով, փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել էր նա։

Տեր հայրը հորդորել էր հետևել միայն պաշտոնական լրատվությանը՝ տեղեկատվական խառնաշփոթի մեջ չհայտնվելու համար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ