Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԱՊԱԳԱՅԻ ՆԻԿՈԼՆԵՐԻՑ ՈՒ ՆԻԿՈԼԻԶՄԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արդեն այսօր պետք է մտածենք վաղվա մասին։ Արդեն այսօր պետք է մտածենք մեր սերունդներին ապագայի Նիկոլներից ու նիկոլիզմից պաշտպանելու մասին։
Վաղվա Հայաստանի կրթական համակարգում պարտադիր պետք է առանձին առարկա լինի (օրինակ՝ «ազգային աղետի անատոմիա» անվանմամբ), որի շրջանակներում մանրամասն վերլուծվի նիկոլիզմը և երեխաների մոտ մանկուց ձևավորվի դրանից պաշտպանվելու գործիքակազմ։
Պետք է մանրամասն վերլուծվի կերպարը՝ բանսարկու, շանտաժիստ, իշխանատենչ, անսկզբունքային, նենգ, անհայրենիք, ծույլ, ստոր, անմակարդակ, անգրագետ, անհավասարակշիռ, սրբություն չունեցող, պատիվ չունեցող, արժանապատվություն չունեցող, պատասխանատվությունից խուսափող։ Այդ ամենը պետք է հիմնված լինի ծավալուն փաստական նյութի վրա՝ տեսագրություններ, ձայնագրություններ, փաստաթղթեր, դրամատիկ լուսանկարներ։
Պիտի վերլուծվի այդ մարդու հանրային գործունեության ողջ ընթացքը՝ ծախու գրչակությունը, բախումներ հրահրելն ու փախնելը, իշխանության գալու համար իր պես ոչնչություններից կազմված թիմ ձևավորելը, բոլոր հանրային տաբուների վրա քայլելով, ատելություն գեներացնելով ու շանտաժ բանեցնելով իշխանության գալը, իշխանություն լինելով՝ ներքին թշնամանք սերմանելը, հանրային ինստիտուտները կործանելը, պրոֆեսիոնալներին ոչնչություններով փոխարինելը, սխալներն ու ապաշնորհությունը քողարկելու նպատակով ֆեյքային կայսրություն ստեղծելը, արտաքին քաղաքականության մեջ ծայրահեղ արկածախնդրությունը, պատերազմի ընթացքում զինվորներին որպես «թնդանոթի միս» օգտագործելը, թշնամու առջև ծնկելուց ու ազգային սրբությունները զիջելուց հետո մեղքը բացի իրենից բոլորի վրա բարդելը...
Դասընթացի շրջանակներում պետք է հատուկ վերլուծել նաև այն պատճառները, որոնցով մարդիկ կարող են դառնալ նիկոլիզմի սպասարկու՝ թուլակամությունը, վախկոտությունը, ագահությունը, ստորակարգության բարդույթը, ոչնչություն լինելու գիտակցումը և այլն։
Այս դասընթացը պետք է մշակվի ամենայն մանրամասնությամբ և դպրոցական ծրագիր ընդգրկվի արդեն 2021-2022 ուստարում։ Սա բացարձակ անհրաժեշտություն է։
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 10:43
Каждое время выдвигает своих героев – подлинных и мнимых. Современники не всегда умеют их различить, и это оборачивается чувствительными потерями. Тем более что подлинные герои очень часто не любят, не умеют расписывать свои заслуги. Об этом скупо говорит их биография. К числу таких принадлежит подполковник Мартин Багдасарян, недавно отметивший 80-летие.
-
2024-04-17 17:52
«Сегодня в 7 часов вечера я пойду к Шенгавитскому суду, где будет рассматриваться вопрос ареста Самвела Варданяна. По сути, Самвела мало того что подло избили, так еще и хотят засадить его по обвинению в разжигании ненависти», - написал на своей странице в Фейсбук эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2024-04-17 17:48
Политолог Карен Игитян пишет на своей странице в Фейсбук:
-
2024-04-17 13:13
Полицейские, которые, замаскировавшись, допустили истязания находящегося под их надзором молодого человека, попытаются оправдаться и извиниться перед народом, но клеймо на репутации армянского полицейского останется, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак ЗАКАРЯН, пожелав служителям правопорядка хоть немного подумать о завтрашнем дне.