Последние новости

Պուտինը Նովակին հանձնարարել է քննարկել Ղարաբաղի բնակիչներին ջեռուցմամբ ապահովելու հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակիչներին ջեռուցմամբ ապահովելու հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ալեքսանդր Վալենտինովիչ, դիմում եմ Ձեզ. ձմեռ է գալիս, տեղանքը լեռնային է, ցրտերը մոտենում են: Այդ պատճառով պետք է հաշվի առնել այդ հարցն ու քննարկել հայկական կողմի հետ: Ես Ձեզ խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ հարցին»,-ասել է Պուտինը ԼՂ-ում խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ՝ դիմելով Նովակին:

Նա նաև խնդրել է Նովակին առանձին զեկուցել այդ հարցի մասին, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ