Последние новости

Փաշինյանը որոշեց հանձնաժողով ստեղծել անհետ կորած զինվորների հարցերով

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած տղաների հարցերով։ Այս մասին ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարեց արցախյան պատերազմում անհետ կորած զինվորների ծնողների հետ զրույցում, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում, պահանջելով, որ իրենց երեխաների գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանան։

«Այսօր ժամը 14։00–ին ՀՀ վարչապետի մոտ ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել հատուկ անհետ կորածների հարցով։ Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած տղաների հարցերով և բոլոր ծնողներին անխտիր պատասխան տրվի, թե իրենց երեխաները որտեղ են գտնվում, ինչ վիճակում են և երբ է հնարավոր նրանց հայտնաբերել»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով`վարչապետն իրեն հանձնարարել է, որ հանդիպում կազմակերպի անհետ կորած զինվորների ծնողների հետ։

«Այդ պատճառով եմ այստեղ եկել, որպեսզի ձեր հեռախոսահամարները, տվյալները գրանցեմ և հենց վաղվանից հանդիպումներ կազմակերպենք, որպեսզի բոլորը կարողանան իրենց հարցերը բարձրացնել և դրանց պատասխան ստանալ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ