Последние новости

ԴԱՎԱՃԱՆԻ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐԸ

Մարդու նորմալ ցանկությունը բնավ այն չէ, որ հասարակական և բարոյական նորմերը խախտելու համար հատուցման ենթարկող Նեմեսիս աստվածուհին պատժի դավաճան Նիկոլին (կպատժի, նրան հարցնելու հարկ էլ չկա), այլ որ ապրի հայրենի երկիրը: Իսկ այ վերջինի պարագայում, եթե դավաճանը չվտարվի, կարող են առաջանալ ամենալուրջ խնդիրներ։

Սակայն առայժմ քաղաքական ընդդիմախոսների հետ իր հրաժարականի տեխնիկական մանրամասների վերաբերյալ որևէ բանակցություններից, ինչպես նաև որակյալ հոգեբուժական օգնությունից Փաշինյանը համառորեն հրաժարվում է։ Եվ դա այն դեպքում, երբ վերջին օրերին հանրությանը հայտնի են դարձել տասնյակ աղաղակող փաստեր, որոնք մասնագետները միանշանակ որակում են որպես պետական դավաճանություն, իսկ քաղաքացիներն արդեն կես ամիս շարունակ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով դավաճանի հրաժարականը։

Բայց եթե նույնիսկ բռնես Նիկոլի խռիկներից, նա կհառի աչքերն այնպիսի բարձունքների, որտեղ թռչուններն ուշագնաց են լինում։ Այնտեղ ընդհանրապես ոչ մի կենդանի շունչ չի ապրում. ճախրում է միայն պետական անհրաժեշտությունը՝ կանգնեցնելու պատմության ընթացքը հենց Փաշինյանի վրա։ Իր արարքների մասին ընդարմ թախիծով խոսելու ունակությունը, ինչպես բնական աղետի, նրա գլխավոր հմտություններից մեկն է:

Քաղաքական դիակ Փաշինյանի հրաժարականը, բնականաբար, անխուսափելի է, և մենք մեծ հույսեր ունենք, որ դրանից հետո նա անգործ չի մնա։ Նրա դեմ քրեական վարույթը կկազմի առնվազն հազար հատոր։ Բայց առայժմ կապիտուլյացիայի խայտառակ ակտը ստորագրած, Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդ տղաների մահվան մեղքի տակ ընկած դավաճանը վերջին ուժերով քարշ է տալիս ասֆալտի վրայով իր անվազուրկ իշխանական գնացքը։ Համա՜ թե պատկերը է. դղրդյուն, կայծեր, երկաթը ծռմռվում է, ասֆալտը վարուքանդ լինում, փշրվում են ապակիները, իսկ գնացքի պատուհանից ձեռքով է անում խաղալիք Նիկոլը։ «Իմ քայլը» խմբակցությունը քիթը դուրս չի հանում։ Փակվել են կուպեներում, որպեսզի սրտի ուզածի չափ անիմաստ աչքով անեն մեկմեկու։

Ինչո՞վ է զբաղվում Փաշինյանը՝ իր կողմից անթիվ դժբախտությունների ու տառապանքների ենթարկված ժողովրդի առջև ապաշխարելու և հնարավորինս հեռու սողալու փոխարեն։ Մեղադրում է բոլորին, մեղավորներ փնտրում, հետապնդում քննադատողներին, ներկայացնում առաջիկա վեց ամիսների անհեթեթ «ճանապարհային քարտեզ», հանդիպում Արցախի նախագահի հետ, և երկու «հերոսները» կոչ են անում «ժպիտով սեղմել ատամներն ու շարժվել առա՛ջ»։ Ի դեպ, փորձեք ժպտալ հայելու առջև՝ սեղմած ատամներով... Փորձեցի՞ք։ Հբը՛։

Իսկ նոյեմբերի 22-ին Փաշինյանը դուրս եկավ թաքստոցից և թիկնապահների բանակի ուղեկցությամբ մասնակցեց Հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Որոնց մահվան մեղքը ծանրացած է հենց իր վրա։ Եկավ, վճռական քայլքով գնաց դեպի բաց խորանը, պտղունց արեց մատներն ու սկսեց խաչ անել իր վրա։ Դիտե՞լ եք դա հեռուստացույցով: Ճակատից մինչև փորն ընկած գիծը Նիկոլն անցավ անսխալ, իսկ հետո մտքի մեջ ընկավ։ Կանգնել է՝ ձեռքը պորտի մոտ պահած, ու թե որ ուսին դա տանի, չգիտի։

Բայց ամենագլխավորը. Փաշինյանը որոշեց, որ ժամանակն է ոչ միայն բարդել սեփական մեղքերը բանակի, ժողովրդի, «նախկինների» վրա, այլև բաց թողնել գոլորշին, քաղաքացիների եղանին շպրտելով իր նախարարներին։ Նիկոլին պահանջվեցին քավության նոր նոխազներ։ Դե ինչ, Փաշինյանը կարողանում է այնպես թաքցնել հետքերը պղտոր ջրում, որ տասը ջրասուզակներ կփնտրեն դրանք, մինչև որ նա ջրասուզակներին էլ իզով-թոզով կկորցնի։

Նոյեմբերի 23-ի դրությամբ փոխվել է արդեն 4 նախարար (չի բացառվում, որ մինչ դուք կարդում եք այս նյութը, նրանց թիվն ավելացած լինի)։ Ցուցակում առաջինը դարձավ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը հրաժարականից առաջ հասցրեց հայտնել, որ հակառակ դավաճանի սուտ պնդումների՝ Շուշին հանձնելու հարց բանակցային սեղանին չի եղել։ Մնացականյանին փոխարինեց ընդամենը մեկ ամիս առաջ ԱԳ փոխնախարար նշանակված, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ նախկին դեսպան Արա Այվազյանը, որը բանակցային գործընթացին մասնակցելու բացարձակապես ոչ մի փորձ չունի և, ասում են, խառնված է եղել տարբեր սկանդալային պատմությունների։

Նոյեմբերի 17-ին հրաժարական տվեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որին երբեք չի դավաճանել հոտառությունը։ 2018-ի մայիսին նա դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից և չվեց Փաշինյանի ճամբար։ Իսկ այսօր, արագ գիտակցելով, որ քաղաքական դիակին ծառայելն անհեռանկարային է, լքեց խորտակվող նավը։ Նրա տեղը զբաղեցրել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը, որը բավական մշուշոտ պատկերացում ունի իրեն վստահված ոլորտի մասին։

Նոյեմբերի 20-ին պաշտոնանկ արվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, կառավարության սորոսական թևի անդամ Զարուհի Բաթոյանը։ Դե, պետություն կառավարել մենք կարծես թե արդեն սովորեցրել ենք ցանկացած խոհարարուհու։ Այժմ խնդիրը նրան ճաշ եփել սովորեցնելն է։ Վախենամ, որ խնդիրն այդ արդեն անիրագործելի է։ Այնտեղից չեն վերադառնում մասնագիտությանը, մանավանդ եթե մասնագիտություն չկա ու չի եղել։ Բաթոյանի փոխարեն նշանակվել է «Իմ քայլը» խմբակցության մեջ մտնող «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Վերջինս ՄՈԳՈ վարկային կազմակերպության տնօրենն է, որի նկատմամբ մեր համաքաղաքացիներից շատերը միանգամայն արդարացված դժգոհություններ ունեն՝ բարձր տոկոսադրույքների պատճառով։

Նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխարինեց վարչապետի գլխավոր խորհրդական, 1999-2000 թվականներին ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը, ինչը նույնպես հարցեր առաջացրեց շատերի մոտ։ Չէ՞ որ Վաղարշակ Հարությունյանը պատերազմը տանուլ տված Փաշինյանի ռազմական խորհրդականն էր։ Դե, և ի՞նչ խորհուրդներ է տվել նրան Հարությունյանը։

Լուրեր են շրջում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հնարավոր պաշտոնանկությունների մասին: Այս ամենը վերջնականապես կաթվածահար կանի առանց այդ էլ կաթվածահար պետապարատի աշխատանքը։ Ինչպե՞ս գլուխ հանի պաշտոնյան այս նոմենկլատուրային դաշտում, համընդհանուր դարվինիզմի մեջ: Ո՞վ է գալու։ Ո՞ր հոտից է գալու փոխարինողը: Ինչպե՞ս կարձագանքի քո հոտին։ Այստեղ կակազ կդառնաս ծանր ապրումներից:

Բայց դա չէ, իհարկե, գլխավորը։ Մի՞թե Փաշինյանը կարծում է, թե կարող է նախարարական աթուրմայով հերթական անգամ խաբել բոլորին։ Ես նրա ուղեղի ծալքերում մոմ չեմ բռնել, բայց կարծես թե իրոք տածում է այդօրինակ հույսեր։ Իզուր։ Դավաճանին չի հաջողվի քավության նոխազների օգնությամբ շեղել իր անհապաղ հրաժարականը պահանջող քաղաքացիների ուշադրությունը։ Թող փորփրի ոչ թե կառավարության կազմը, այլ սեփական ընդերքը՝ նախապես զինվելով հակագազով։ Կարող է ամեն օր փոխել նախարարներին, կարող է փոխել նրանց կես ժամում երեք անգամ, բայց բոլորն էլ հասկանում են, որ դրանից ոչինչ չի փոխվի։

Պետք է հեռանա ինքը՝ դավաճանը։ Հին հիվանդությունը նորով չի բուժվում։ Մեկի փոխարեն երկուսն են լինում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГЛАВНОЕ - НЕ ПОПАСТЬ ПОД САПОГИ ДЕМОКРАТИИ
      2024-04-18 09:58

      Обыкновенно мрачно настроенные граждане отмечают, что в Армении при Пашиняне господствуют то бордель, то казарма. Оптимистичные же в качестве приемлемого варианта называют и казарму, и бордель, причем одновременно. Давайте посмотрим, что зафиксировала международная правозащитная организация Freedom House в нашем казармоборделе.

    • МУТАНТЫ ОТКАЗЫВАЮТСЯ ОТ ГЕНОЦИДА
      2024-04-17 13:05

      Власть не в состоянии составить списки погибших в 44-дневной войне, но цинично предлагает "зафиксировать имена всех жертв" Геноцида армян в Османской Турции У Чапека есть пьеса "Белая болезнь". Там речь идет о недуге страшном, мучительном, обрекающем человека на гниение заживо. И абсолютно неизлечимом. Впечатление такое, что власть Пашиняна страдает этой болезнью и процесс гниения достиг последней стадии. Пашинян и его власть могут вызвать у нормальных людей в основном два чувства: веселое омерзение и тревожную гадливость. Чувства по смыслу мелкие, но редкой силы: возможно, в истории такого еще не было. Когда еще власть опускалась так низко во всех отношениях, выглядела столь антинациональной, предательской и подлой по отношению к собственной стране и народу и демонстративно бесстыжей? Приличия у нее отвалились, как гнилая штукатурка, растрескались, как грим, когда старая ведьма неосторожно расхохочется. Мы являемся свидетелями настоящего морального дефолта.

    • ОТПЕЧАТКИ ПАЛЬЦЕВ ПАШИНЯНА НА ДЕЛЕ АРМЕНА АШОТЯНА
      2024-04-16 10:56

      Армения при Пашиняне правовым государством быть перестала. Современную внутриполитическую историю нашей страны потомки будут изучать по криминальной хронике - но не от даты к дате, не от события к событию, а от одного сшитого на оппозиционеров уголовного дела к другому. Именно "сшитого", хотя сам Пашинян гордо заявляет: "Институт фабрикации дел в Армении практически ликвидирован. Страна добилась большого прогресса на этом пути". Ну, премьер у нас вообще человек довольно незамысловатый. И рассуждения у него проще пареной репы - даже неловко в них особо вдумываться. Да и какой смысл вдумываться, с этим-то меню: не откроешь рот добровольно - пропихнут варево в пищевод при помощи санитаров.

    • СТРАННАЯ СМЕРТЬ АРМЕНИИ
      2024-04-13 10:32

      Если все откажутся от веры и обычаев предков, перестанут помнить свою историю, говорить и писать на родном языке, мечтать о величии своей страны - народ мертв. Что так же верно, как если б его всего, целиком, подвергли геноциду. Раб, который знает только то, что он потомок рабов и дети его будут рабами, обречен. Сохранивший память о прошлом своего народа выживет и поднимется. Тот, кто помнит, что у его народа славная история, великая культура, что среди его предков были могучие герои и справедливые правители, знаменитые мудрецы и талантливые полководцы, свободен даже в цепях.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ