Последние новости

Fitch-ը հետ է կանչել Երևան քաղաքի վարկանիշները

Fitch Ratings-ը հետ է կանչել Երևան քաղաքի (Հայաստան) էմիտենտի դեֆոլտի արտասահմանյան և ազգային արժույթներով «B+» վարկանիշները, քանի որ էմիտենտը որոշել է դադարեցնել վարկանշային գործընթացին մասնակցելը, հաղորդում է «ԱրմԻնֆոն»։

«Այսպիսով, գործակալությունն այլևս բավարար տեղեկատվություն չի ունենա վարկանիշները պահպանելու համար: Ըստ այդմ, Fitch-ն այլևս չի վերլուծում Երևան քաղաքի, ներառյալ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) համապատասխանության գործոնների միավորները»,- ասվում է Fitch Ratings-ի հայտարարության մեջ:

Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկանիշները հետ են կանչվել հետևյալ պատճառով՝ ոչ ճիշտ կամ անբավարար տեղեկատվության տրամադրում:

Նկատենք, որ վերջին անգամ Fitch Ratings-ը Երևան քաղաքի վարկանիշը վերանայել է 2020-ի հոկտեմբերին՝ Երևանի (Հայաստան) արտասահմանյան և ազգային արժույթներով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» - ից իջեցնելով մինչև «B +»՝ «Կայուն» կանխատեսմամբ։ Երևանի վարկանիշի իջեցումը հետևել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի վերաբերյալ նմանատիպ գործողությանը: Մասնավորապես, Fitch-ի կողմից Հայաստանի վարկանիշի իջեցումը «B +» - ի՝ «Կայուն» կանխատեսմամբ, պայմանավորվոծ է երկրում տնտեսական իրավիճակի սպասվածից ավելի լուրջ վատթարացմամբ` կորոնավիրուսի համավարակի և ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սրման պատճառով: Երևան քաղաքի համար հերթական վերանայումը Fitch-ը նախատեսել էր 2020 թվականի նոյեմբերի 20-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ վարկանշային գործընթացին մասնակցությունը դադարեցվել է:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ