Последние новости

Եվս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ

Ինչպես հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն, Երևանից 32 ավտոբուսներ շարժվել են դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ բերելով շուրջ 1300 մարդու: Շարասյունն ընթացել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ: Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար շփման գծով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունը ապահովել են ռուսաստանցի զինծառայողները:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ օրական ավելի քան 2300 փախստականներ են Հայաստանից վերադառնում Լեռնային Ղարաբաղում իրենց տները: Կիրակի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ստեփանակերտ 1400 մարդու, շաբաթ օրը՝ 1100 մարդու վերադարձի մասին: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 000 բնակիչներ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ