Последние новости

The National Interest. ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿՈՇՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի մի զգալի տարածք, այդ թվում` այսպես կոչված Լաչինի միջանցքը, որը լեռնանցքով հարմար երթուղի է բացում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, առաջիկա մի քանի տարվա ընթացքում զբաղեցված կլինի ռուս խաղաղապահների կողմից: Բայց ի՞նչ է լինելու հետո:

Մինչ Հայաստանում սկսվում է զանգվածային բողոքի ցույցերի երկրորդ շաբաթը Լեռնային Ղարաբաղում խաղաղության համաձայնագրի պատճառով, Մոսկվայում որոշ մարդիկ դժգոհություն են հայտնում Երևանի իշխանություններից, գրում է The National Interest-ը:

45-օրյա ռազմական գործողություններից, հազարավոր զոհերից և ավելի քան 100 հազար ներքին տեղահանվածներից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, (համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը), ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին խաղաղության համաձայնագիր ստորագրեցին, որը կոչված է վերջ դնել պատերազմին Լեռնային Ղարաբաղում:

Համաձայնագիրը բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցում է նախատեսում: Բոլոր կողմերը, որոշակի էական վերապահումներով, պայմանավորվեցին կանգ առնել այն տարածքներում, որոնք գրավվել են զինադադարի կնքման պահին: Լեռնային Ղարաբաղի զգալի մասը, այդ թվում` այսպես կոչված Լաչինի միջանցքը, որը լեռնանցքով հարմար երթուղի է ապահովում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, առաջիկա մի քանի տարվա ընթացքում զբաղեցրած կլինի ռուս խաղաղապահների կողմից: Այս սկզբնական ժամանակահատվածից հետո խաղաղապահ համաձայնագրի ռուսական մասն ավտոմատ կերպով կվերականգնվի առաջիկա հինգ տարվա ընթացքում, եթե որևէ կողմից առարկություն չլինի:

Այս համաձայնագիրը բառիս բուն իմաստով պատերազմից հետո դրության մասին պայմանագիր չէ: Չնայած նրան, որ երկու կողմերն էլ կանգ առան այդ պահին իրենց զբաղեցրած տարածքներում, համաձայնագիրը թույլ տվեց մի քանի տարածք ևս փոխանցել Ադրբեջանին: Բաքվում համաձայնագիրը ողջունվեց Հայաստանի «կապիտուլյացիայի» համար, իսկ Երևանում հրադադարը բացասաբար ընդունվեց բնակչության ճնշող մեծամասնության կողմից:
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրած Փաշինյանն այն «ցավալի» անհրաժեշտություն անվանեց. «Սա հաղթանակ չէ, բայց և պարտություն չկա, եթե դուք ձեզ պարտվող չեք համարում: Մենք երբեք մեզ պարտվող չենք համարի, և սա կնշանավորի մեր ազգային միասնության և վերածննդի նոր դարաշրջանի սկիզբը»: Փաշինյանից դժգոհները, որոնց թիվն ավելանում է, բողոքում էին համաձայնագրից, որը վավերացրեց ինը շրջանների կորուստը Հայաստանի կողմից, և դուրս եկան փողոցներ` պահանջելով նրա հրաժարականը: Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց ամբոխի կողմից, մարդիկ ներխուժեցին Փաշինյանի նստավայր, իսկ ընդդիմադիր կուսակցությունները իմպիչմենթի ընթացակարգ սկսելու կամ այլ կերպ վարչապետին պաշտոնից հեռացնելու մի շարք անհաջող փորձեր ձեռնարկեցին:

Փաշինյանը լուրջ դժգոհության բախվեց ոչ միայն իր երկրում. նրա նկատմամբ անվստահությունն աճում է նաև Կրեմլին մոտ քաղաքական վերլուծաբանների և ռուս քաղաքական գործիչների կողմից:

Ռուս հայտնի քաղաքագետ և քաղաքական գործիչ Սերգեյ Կուրղինյանը Փաշինյանին մեղադրեց Հայաստանի ռազմական գործողությունների սաբոտաժի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դավաճանելու մեջ, ինչը հավասար է պաշտոնական պարտականությունների չկատարմանը.

«Փաշինյանը նշանակվեց Արցախը կապիտուլյացիայի հասցնելու նպատակով»,- պատմել է Կուրղինյանը ռուսական ամենամեծ հեռուստաընկերություններից մեկի եթերում իր ելույթի ժամանակ` ի նկատի ունենալով, որ Փաշինյանը գործում էր ի շահ արտաքին, ենթադրաբար արևմտյան, կառավարություններին` հայկական բանակին հրամայելով դուրս գալ առանցքային ռազմավարական Շուշի քաղաքից հրադադարի կնքումից առաջ: Նա կոչ արեց անհապաղ հեռացնել Փաշինյանին իշխանությունից. «Եթե մենք [Փաշինյանին] թողնենք իշխանության գլխում Հայաստանում, այդ մարդը կոչնչացնի այն ամենը, ինչին մենք հասել ենք այնտեղ... Փաշինյանին թողնել իշխանությունում նշանակում է Հայաստանը հանձնել ՆԱՏՕ-ին»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ