Последние новости

Կարմիր խաչն օգնություն է տրամադրել Ստեփանակերտի, Մարտունու և Ասկերանի բնակիչներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է մարդասիրական առաքելություն իրականացնել Արցախում։ Facebook-ի պաշտոնական էջում Արցախի տեղեկատվական շտաբը համառոտ տեղեկատվություն է տրամադրել կոմիտեի՝ վերջին օրերին տրամադրած օգնության վերաբերյալ։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարանին է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, 620 հիգիենայի պարագաների հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար և 1660 վերմակ ՝ հակամարտության սրացման հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տաք ծածկոցներ են ուղարկվել նաև Մարտունու և Ասկերանի քաղաքապետարաններ՝ համապատասխանաբար 1600 և 1500 հատ՝ դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ