Последние новости

Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը

Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը:

«Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված ջանքերը՝ հակամարտության գոտում կրակի լիարժեք դադարեցման, մարտական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Արտաքին գործերի նախարարները նաև հայտնել են, որ հակված են Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր մասնակիցների կողմից ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևով նախատեսված պարտավորությունների կատարմանը վերադառնալուն:

Նախարարները նաև քննարկել են ընթացիկ ռուս-իրանական նախագծերը՝ շեշտադրելով առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում համագործակցությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխադարձ շահ ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ երկխոսությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ