Последние новости

EuroActive. ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՂԵՏ Է ԴԱՐՁԵԼ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմավարական աղետ է դարձել Իրանի համար: Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հրադադարի պայմանները լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի երկարաժամկետ ռազմավարական շահերի համար: Սրա հետևանքները կարող են ազդել իրանցիների կողմից իրենց ռեժիմի ընկալման, ինչպես նաև Ադրբեջանի ու Սիրիայի նկատմամբ Իրանի քաղաքականության փոփոխության վրա, EuroActive-ի իր հոդվածում գրում է Դնյանեշ Կամատը:

«Այժմ Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկում է իր սահմանը Իրանի հետ Արաքս գետի երկայնքով: Չնայած դա կարող է Բաքվում տոնակատարության առիթ հանդիսանալ, Թեհրանը մտահոգված է դրանով: Դա պայմանավորված է նրանով, որ Իրանի հետ Ադրբեջանի սահմանի ընդլայնումը Իսրայելին հնարավորություն կտա մուտք ունենալ դեպի ավելի մեծ տարածք, որտեղից հնարավոր կլինի վերահսկել Իրանը: Չնայած Բաքվի հերքումներին, գաղտնիք չէ, որ Իսրայելն ու Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են հետախուզական, էներգետիկ և ռազմական հարցերում:

Ադրբեջանը իսրայելական զենքի ամենամեծ գնորդներից մեկն է: Պատերազմում իսրայելական «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարևոր դեր է խաղացել, չնայած թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը ճանաչվել են որպես այս պատերազմում իրական շրջադարձային պահ: Բացի այդ, երկու երկրներն էլ հետախուզական խոր կապեր են պահպանում: և եթե Թել Ավիվը ավիահարվածներ հասցնի իրանական միջուկային օբյեկտներին, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կենսական դեր կխաղա՝ որպես վառելիքի լիցքավորման կանգառ, կամ որպես մեկնարկային հրապարակ։

Պատերազմի մեկ այլ հետևանք է Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքի ստեղծումը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ: Այս միջանցքը, որում գտնվելու են ռուսական զորքերը, հավանաբար զուգահեռ կլինի Իրանի հետ Հայաստանի սահմանին: Սա արդեն մտահոգություններ է առաջացրել Թեհրանում, քանի որ այն կարող է փաստացի դադարեցնել Իրանի մուտքը Հայաստան և հետագայում դեպի Եվրոպա՝ Վրաստանի տարածքով: Միջազգային պատժամիջոցներից արդեն տառապող երկրի համար շատ կարևոր է մուտք ունենալ դեպի բարեկամական հարևան երկրներ:

Այս առիթով խուճապի հետ կապված՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին ստիպված էր ուղղակիորեն հայտարարել, որ տրանսպորտային միջանցքը չի սպառնա Իրանի մուտքին Հայաստան: Հատկանշական է, որ շուտով Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա և Բաքու՝ այս հարցի ավելի մանրամասն քննարկման համար: Ավելի կարևոր է, սակայն, նշել, որ մայրաքաղաքը, որը նա չի այցելի, Անկարան է՝ հակամարտության մեկ այլ կարևոր հաղթողը: Թուրքիան կպահպանի իր զորքերը Ադրբեջանում և այժմ անմիջական ելք կունենա դեպի Կասպից ծով առաջարկվող Նախիջիջևան-Ադրբեջան միջանցքով: Այժմ նա կարող է ուղղակիորեն ազդել նաև Կենտրոնական Ասիայի վրա, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանի նվիրական երազանքն է:

Թեհրանը նաև ուշադրություն է դարձրել Ռուսաստանի դժկամության վրա`իր դաշնակից Հայաստանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում: Պարզ է դարձել, որ Ռուսաստանը հաճույքով կզոհի իր դաշնակցին, եթե նա չափազանց նյարդայնացնի: Այս հակամարտությունում Մոսկվան ավելի շուտ հավատարիմ էր Երևանի հետ իր դաշինքի տառին, քան ոգուն՝ հայտարարելով, որ անվտանգության ոլորտում իր պարտավորությունները տարածվում են միայն Հայաստանի վրա: Մոսկվան թույլ տվեց Ադրբեջանին վերադարձնել կորցրած բոլոր տարածքները՝ թույլ տալով Հայաստանին պահպանել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի շրջակայքի տարածքները: Մոսկվան պահպանեց իր ազդեցությունը տարածաշրջանում՝ խաղաղապահ ուժեր տեղակայելով Ղարաբաղում և Նախիջիջևան-Ադրբեջան առաջարկվող միջանցքի երկայնքով:

Մոսկվայում նաև ուրախ կլինեն տեսնել վարչապետ Փաշինյանի հեռանալը, որի քաղաքական կարիերան, կարծես, ավարտված է: Այն, կարծես, առաջնորդվում է նաև իր ավելի լայն նպատակով՝ թույլ չտալ Թուրքիային իր արևմտյան ուղեծրից դուրս մնալ: Թեհրանի խորաթափանց քաղաքական գործիչները, հավանաբար, սրանից ճիշտ եզրակացություններ կանեն, հատկապես այն առումով, թե ինչ կարող է սա նախանշել Սիրիայում Իրանի դաշնակից Բաշար ալ-Ասադի համար: Տեսնելով այն մղումները, որով Ռուսաստանը և Թուրքիան պատրաստ էին համաձայնության գալ միմյանց հետ, Թեհրանը, ամենայն հավանականությամբ, Ասադի ռեժիմին կհրահրի դադարեցնել պատերազմը:

Այն ներքին հիմնական ազդեցությունը, որը հակամարտությունը կունենա Իրանի ներքին քաղաքականության վրա, հավանաբար հոգեբանական կլինի: Սա ևս մեկ հարված է Իրանի, որպես տարածաշրջանային հեգեմոնի, իմիջի համար: Իրականում, այն փաստը, որ Թեհրանը հակամարտության կողմնակի դիտորդ էր և դրա արդյունքի վրա ազդելու հնարավորություն չուներ, կվերածնի հիշողությունները 19-րդ դարի ռուս-պարսկական երկու պատերազմների մասին, որոնց արդյունքում Պարսկաստանը ստիպված էր զիջել ամբողջ Հարավային Կովկասի վերահսկողությունը:

Սա ցույց է տալիս իրանցի ժողովրդին, որ Իրանն այլևս չունի տնտեսական հզորություն, տեխնոլոգիական կատարելություն կամ գրավիչ քաղաքական մոդել, որպեսզի ազդի մի տարածաշրջանի վրա, որը հարյուրամյակներ եղել է պարսկական ազդեցության տակ, կուզեի ասել հազարամյակներ՝ Աքեմենյան կայսրությունից ի վեր:

Ընդհանրապես, սա Իրանում 1979-ից իշխող ռեժիմի օրինականության ևս մեկ խախտում է»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ