ՌԴ ԱԻՆ-ը գնահատել է Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղ հասցված մարդասիրական օգնության բեռնաթափումը և հետևում են դրա բաշխմանը տներով և սոցիալական նշանակության օբյեկտներով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի ԱԻՆ խումբը, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ավարտել է հասցված նյութերի բեռնաթափումը: Ներկայումս ընթանում է բեռների բաշխումը բնակելի շենքերով և սոցիալական նշանակության օբյեկտների հասցեներով»,- ասել են մամուլի ծառայությունում` շեշտելով, որ նյութերը կօգնեն Ստեփանակերտին արագ վերականգնվել մինչ ցուրտ եղանակների սկսվելը:
Բացի այդ, ՌԴ ԱԻՆ աշխատակիցները քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին գնահատել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը: Ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2.6 հազար օբյեկտ, որից ավելի քան 2.4 հազար բնակելի շենք, այդ թվում` բազմաբնակարան, և ավելի քան 220 սոցիալական նշանակության օբյեկտ: «Այսօրվա դրությամբ վնասված շենքերի ստուգումն ավարտված է»,- ընդգծել են մամուլի ծառայությունում:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը բարեկարգել է փրկարարների ճամբարը, կազմակերպել է ժամանած անձնակազմի և սարքավորումների տեղակայումը:
Ռուս փրկարարները երկու շարասյունով ավելի քան 300 տոննա շինանյութ են հասցրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք: Դա փայտանյութ և ապակի է, որոնք այստեղ անհրաժեշտ են առաջին հերթին. ցրտերն արդեն սկսվել են` չնայած ցերեկն արևոտ է: Ուստի ՌԴ ԱԻՆ վարորդները, ովքեր 1700 կմ ճանապարհ են անցել մինչև Ստեփանակերտ, ժամանման օրը շինանյութերը հասցրել են դրանց բաշխման վայրեր: Ապակիները սկսել են տեղում կտրատել, իսկ տախտակները հասցվել են հասցվել են հասցեներով, որտեղ տներ են վերանորոգվում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-27 16:36
В случае нападения НАТО на Беларусь будет применено ядерное оружие, Россия поддержит этот шаг. Об этом президент Беларуси Александр Лукашенко заявил на встрече со студентами. Его слова приводит агентство БелТА.
-
2024-09-27 16:35
В день четвертой годовщины начала 44-дневной войны, временный поверенный в делах делегации ЕС в РА Ян Плешингер посетил Ераблур.
-
2024-09-27 16:32
Школьники из Армении завоевали три золотые медали на международной олимпиаде по астрономии в РФ. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2024-09-27 16:27
Встреча премьера Армении с президентом Турции, в особенности в том формате, в котором она состоялась, ничего не дала Армении, напротив ухудшила ее позиции. Об этом заявил представитель Бюро АРФ “Дашнакцутюн” Акоп Тер-Хачатурян.