Последние новости

Դատախազություն. Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի ԶՈՒ–ն պատմամշակութային հուշակոթողներ է ոչնչացրել, պղծել

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական, հումանիտար և մշակութային օբյեկտները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Գլխավոր Դատախազությունը:

Այդ շրջանակներում ինչպես ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում, այնպես էլ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման մասին ՀՀ, ԱՀ և ՌԴ-ի միջև հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված և նպատակային հարձակման են ենթարկել նաև հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև հետագայում պղծել են եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ:

Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել նաև այլ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ ԱՀ Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը:

Հրադադարի հաստատման եռակողմ վերոնշյալ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ոչնչացվել է Շուշի քաղաքի «Կանաչ ժամ»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը:

2020թ. նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները պղծել և վնասել են ԱՀ Մեխակավան բնակավայրի /Ջաբրահիլ/ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկղեցու խաչը։

Նույն օրը համացանցում հայտնված լուսանկարի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը պղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա։

Նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում:

Նախաքննության ընթացքումձեռք բերված վերոնշյալ տվյալները ստուգվում են պատշաճ իրավական ընթացակարգով, ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նմանատիպ այլ դրսևորումների վերաբերյալ փաստերի հավաքագրման, նշված դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման, պատմական և պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ոչնչացնելուն, վնասելուն, պղծելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու, ռազմական հանցագործություններին բնորոշ նման արարքներին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ՝ գնահատական տալու վերոնշյալ հանցավոր դրսևորումներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ անցած՝ Արցախի Հանրապետության տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այլ կառույցների, հուշարձանների, առարկաների հնարավոր ոչնչացումը և վնասումը կանխելու, դրանց պահպանության և պաշտպանության գործուն մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Архиепископ: ПЛАН МИНИМУМ — ОСТАНОВИТЬ ПРОЦЕСС, МАКСИМУМ — ЧТОБЫ ЭТИ ЛЮДИ НЕ ПРАВИЛИ (ВИДЕО)
      2024-04-20 12:36

      Это не проблема Воскепара, Киранца или Баганиса, это судьбоносное проявление жизни Армении. Об этом в беседе с Новости Армении-NEWS.am заявил предстоятель Тавушской епархии архиепископ Баграт Галстанян, который всю ночь провел в Баганисе вместе с местными жителями.

    • АДВОКАТЫ: ДЕЛО ДАВИДА ТОНОЯНА С САМОГО НАЧАЛА НЕ ИМЕЛО НИКАКОЙ ПРАВОВОЙ ОСНОВЫ
      2024-04-20 12:04

      Уже 2 года и 7 месяцев как арестован бывший министр обороны Армении Давид Тоноян. Общественности известны отрывочные и односторонние сведения об уголовном преследовании, осуществляемом в отношении последнего, распространенные на начальном этапе предварительного следствия органом, ведущим производство. Об этом говорится в заявлении, распространенном адвокатами Ервандом Варосяном и Лусине Саакян.

    • «Не отдадим ни метра родной земли»: жители Тавуша продолжают акции протеста
      2024-04-20 12:02

      Жители села Киранц в Тавушской области Армении вышли в субботу на акцию неповиновения против решения о делимитации границы с Азербайджаном.

    • УХОД РОССИИ ИЗ ЗАКАВКАЗЬЯ НЕ ПРЕДСТАВЛЯЕТСЯ ВОЗМОЖНЫМ – ЭКСПЕРТ
      2024-04-20 11:54

      Новости о выводе российских миротворцев из Нагорного Карабаха и достижении соглашения между Ереваном и Баку по локальной делимитации границы вызвали значительный общественный интерес и обсуждения. Некоторые эксперты предполагают, что это может привести к уменьшению влияния России в регионе, в то время как другие считают, что позиция Москвы на Южном Кавказе останется стабильной. Также вызвало разногласия сообщение о делимитации армяно-азербайджанской границы в районе четырех сел. Для одних это важное достижение на пути к разрешению конфликта между Арменией и Азербайджаном, в то время как другие рассматривают его как шаг, который может угрожать жизненно важным коммуникациям для Армении, предоставляя азербайджанским вооруженным силам доминирующие позиции в этом районе границы. О том, как вывод российских миротворцев повлияет на региональную безопасность, насколько далеко может зайти процесс ухудшения армяно-российских отношений и почему к словам «Армения получит снижение рисков безопасности» стоит относиться скептически VERELQ поговорил с политологом Давидом Арутюновым.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ