Последние новости

Արցախի ՄԻՊ․ Պետական մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար

Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել` մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման ուղղությամբ, տեղեկացնում է News.am-ը։

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները:

Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին անհետ կորածների ծնողներն ու հարազատները փակել էին մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան: Նրանք պահանջում էին լուծում տալ իրենց խնդրին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ