ՏՄՊՊՀ․ Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հայաստանում հայտարարված ռազմական դրություն ընթացքում, սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում իրականացրել է շուրջ 31 ապրանքային խմբերի ամենօրյա մշտադիտարկում:
Այդ ապրանքատեսակների գների թանկացումը վերլուծելու համար ուսումնասիրվել են դրանց մեծածախ, մանրածախ գներն ու միջազգային գների դինամիկան: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շաքարավազի իրացման գնի 6-7% բարձրացում, «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի մինչև 1% բարձրացում, արևածաղկի և եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների 2-7% բարձրացում։
Հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ ապրանքների իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով, մասնավորապես՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ և այլն:
Այսպես, օրինակ, ձեթի 1 տոննայի գինը միջազգային շուկայում, ըստ հանձնաժողովի, միայն հոկտեմբերի ընթացքում բարձրացել է 200 դոլարով, այսինքն՝ ձեթի 1 լիտրը թանկացել է 20 ցենտով կամ շուրջ 100 դրամով:
Վերջին 2 ամսվա ընթացքում Հայաստանում թանկացած ալյուրի և ձվի գների ուսումնասիրության արդյունքները ՏՄՊՊՀ-ն կներկայացնի ավելի ուշ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.