Последние новости

ԱՆՈՄԱԼԻԱՅԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ

Բախումնայնությունը՝ բնակության սովորական միջավայր

ԳԱԱ նախագահություն, ԵՊՀ խորհուրդ, Սփյուռքի 20 հասարակական կազմակերպություններ, 17 կուսակցություններ, ընդդիմադիր երկու խմբակցություններ, նախագահ Արմեն Սարգսյան…

Նրանց ցանկը, ովքեր նոյեմբերի 9-ից հետո հանդես են եկել վարչապետի անհապաղ հրաժարականի պահանջով, կարելի է շարունակել, սակայն որքան երկար լինի այդ ցանկը, այնքան ավելի ամուր կկառչի աթոռից Փաշինյանը: Ժամանակն է, որ նրա ընդդիմախոսները վերջապես հասկանան, բախումնայնությունը այն միջավայրն է, որտեղ գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի առաջնորդը զգում է իրեն միանգամայն հարմարավետ, նրա համար բախումը բնակության սովորական միջավայրն է։

2,5 տարի առաջ Փաշինյանը հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների, այսօր նա ասում է, թե իր հրաժարականի պահանջով հանդես են գալիս նրանք, ովքեր ցանկանում են վերադարձնել նախկին իշխանությանը, իսկ որպեսզի դա տեղի չունենա, ինքը մտադիր չէ հեռանալ պաշտոնից։ Ռազմագերիների և փախստականների գործերով նա նույնպես չի ուզում զբաղվել, հազարավոր ընտանիքներ ձմռան շեմին մնացել են անօթևան։ Հայ փախստականների հարցերով զբաղվում Է Պուտինը (այդ նպատակով նա 2 մլն դոլար Է հատկացրել Կարմիր խաչին), Արցախի բնակիչների ջեռուցման հարցերով նույնպես Պուտինն է զբաղվում։ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն ընդհանրապես պարապության են մատնված։

Նիկոլը խորապես անտարբեր է բոլոր պահանջների նկատմամբ. սոցիալականից մինչև քաղաքական։ Քանի դեռ նա հենարան ունի խորհրդարանում և ուժային կառույցներում, կշարունակի ոչ միայն կառչած մնալ իշխանությունից, այլև կպատասխանի բոլոր մեղադրանքներին ստի նոր հեղեղով։ Արդեն հայտարարել է, թե իրեն պատասխանատու է համարում պետության հետպատերազմյան կյանքի համար, և ներկայացրել միջոցառումների ճանապարհային քարտեզը՝ կես տարվա հեռանկարով. ասել է թե՝ սպասեք, մինչև որ ես հաշվետու լինեմ…

Աննա Հակոբյանը «բարոյահոգեբանական աջակցություն» ցուցաբերեց…

Նոյեմբերի 27-ի հեռուստաուղերձով վարչապետը գերազանցեց ցինիզմի բոլոր ռեկորդները: Նա հայտարարեց, թե իշխանությունը՝ ի դեմս իրեն, ճշմարտությունն է ասել ժողովրդին պատերազմի բոլոր 45 օրերին, սակայն այդ ճշմարտությունը մատուցվել է հատուկ եղանակով, ինչպես դա պահանջում էր ռազմական իրավիճակը: Այլ կերպ ասած, Նիկոլը կրկին ողջ մեղքը բարդեց ժողովրդի վրա, թե իբր՝ ճշմարտությունն ասվել է այնպես, ինչպես պահանջում էին պատերազմի պայմանները, բայց ոչ բոլորն են հասկացել այդ ճշմարտությունը, ուստի հիմա մեղադրում են իրեն նրանում, որ իշխանությունը ստել է ժողովրդին։

Վարչապետի ուղերձից հետեվում էր, թե քաղաքական ուժերի առաջնորդները տեղեկացված են եղել ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, բայց նոյեմբերի 9-ից հետո սկսել են ձևացնել, թե իրենց խաբել են։ Հաշվի առնելով Նիկոլի հռետորական հմտությունները, ինչպես նաև «պողոսների» մթագնած գիտակցությունը, բացառված չէ, որ հասարակության մի որոշակի մաս շատ շուտով մոռանա, որ Նիկոլը կապիտուլյացիայի մասին հայտարարություն է ստորագրել ժողովրդի թիկունքում և ոչ միայն ստորագրել, այլև եղել է այդ փաստաթղթի համահեղինակը, ինչի մասին նշեց ՌԴ նախագահ Պուտինը։

Իսկ բացի այդ իր ուղերձում Փաշինյանն ասաց, թե Աննա Հակոբյանը Ստեփանակերտի հրամանատարական կետ է այցելել իր հանձնարարությամբ՝ «բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար»: Նա առանձնահատուկ ընդգծեց, որ իր կինը կատարել է հիշյալ աջակցությունը ցուցաբերելու պատվավոր առաքելությունը։ Հետաքրքիր է, իսկ այդ ինչո՞ւ էր Փաշինյանը որոշել, թե մեր գեներալները մարտական գործողությունների ընթացքում ունեին իր կնոջ բարոյահոգեբանական աջակցության սուր կարիքը։ Հիշեցնեմ, որ գեներալ Մովսես Հակոբյանը, որը համարձակվեց տիկին Հակոբյանին մատնացույց անել հրամանատարական կետում նրա գտնվելու անպատեհությունը, 4 ժամ անց հետ կանչվեց Երևան և զրկվեց ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորությունից։ Վարչապետի կնոջ «աջակցությունը» հանգեցրեց փորձառու գեներալի հեռացմանը հրամանատարական գործից։

Փորձագետը՝ գաղտնի պայմանավորվածության մասին

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը հավաստիացնում է, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս այն պատճառով, որ դեռ ամբողջությամբ չի կատարել Ալիևին տված խոստումները։ Փորձագետը հայտարարեց, որ վարչապետը ծրագրում է տալ Հայաստանի մաս կազմող տարածքներ, և որ դրա վերաբերյալ գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ:

Մենք արդեն համակերպվում ենք այն մտքի հետ, որ Ադրբեջանին է հանձնվել Արցախի Հանրապետության տարածքի 70%-ը, իսկ Սոթքում (Վարդենիս, Հայաստան) ադրբեջանցիների հայտնվելուց հետո մեզ այնքան էլ չզարմացրեց նաև այն, որ ոսկու հանքի մի մասը, հավանաբար, կանցնի Ադրբեջանին: Բնակչությանը ներշնչում են, թե հանքի հետագա շահագործումը հնարավոր է, թե իրավիճակը հարվածի տակ չի դնի Արարատի մարզում ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկան: Հիշեցնեմ, որ հանքում աշխատում է Վարդենիսի բնակչության 90%-ը, իսկ հանքի հետագա շահագործման վերաբերյալ խոստումները, որի մի մասը, հնարավոր է, կանցնի ադրբեջանցիներին, ջրին են գրած։ Ադրբեջանցիներն արդեն տեր ու տնօրեն են Հայաստանի տարածքում…

Փոխանակ դատելու Փաշինյանին՝ ժողովրդի թիկունքում կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ ստորագրելու միջոցով սահմանադրական կարգը տապալելու համար, հասարակության առողջ ուժերը ստիպված են հանդուրժել այդ անոմալիան, որը ժամանակի ընթացքում կարող է վերածվել կյանքի նորմի։ Հապա ի՛նչ էիք կարծում:

ЗАЛОЖНИКИ АНОМАЛИИ

Կլինի բռնաճնշումների երկրորդ ալիք

Շուտով մենք կհարմարվենք հասարակական գոյատևման այն պատկերին, երբ ակադեմիկոսները, քաղաքական գործիչները, մշակույթի երևելի գործիչները և պարզապես մտածող մարդիկ տասնական անգամ կպահանջեն Նիկոլի հրաժարականը, իսկ նա կշարունակի անել այն, ինչ անում է՝ հենվելով «պողոսների» բանակի, ուժայինների, Սորոսի հինգերորդ շարասյան, ԼԳԲՏ համայնքի և իր խորհրդարանական մեծամասնության վրա:

Այո, պարոնայք, այսօր մտածող հասարակությունը պատանդ է դարձել կենսազանգվածին, որն ահա արդեն 2,5 տարի շարունակ երկրպագում է Նիկոլին թմբուկների զարկի ներքո և վտանգ ներկայացնում հայկական պետության ապագայի համար։

Նիկոլական ֆեյքերի բանակի կողմից հիմարացված այդ կենսազանգվածը արտառոց ոչինչ չի տեսնում նրանում, որ Ստեփանակերտից դուրս են բերել բոլոր շներին, որոնց վրա կրակում էին ադրբեջանցի դիպուկահարները Շուշիից, բայց մեր տասնյակ զինվորներ դեռևս թաքնվում են անտառներում ու ձորերում, և Հայաստանի տարածք նրանց տեղափոխելու մասին կառավարությունում ոչ ոք չի մտածում։ Ոչ ոք կառավարությունում չի մտածում այն մասին, թե ինչպես ստիպել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին, իսկ Երևանում լուրեր են շրջանառվում, որ Ալիևը մտադիր է օգտագործել ռազմագերիներին Բաքվում հաղթանակի շքերթի ժամանակ կամ վաճառել Իսրայելի մասնավոր կլինիկաներին՝ որպես փորձարարական նյութ:

Փաշինյանի հրաժարականի կոչերը հնչում են ամեն օր, սակայն իրավիճակը չի փոխվում։ Թվում է, թե մենք աստիճանաբար վարժվում ենք Նիկոլի հետ կյանքին, միայն թե կյանքն այդ կարճ կլինի, քանզի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ արդեն այս գիշեր մեզ չեն արթնացնի այն հաղորդագրությամբ, որ ՀՀ կառավարության ղեկավարը խելահեղության կամ կամազրկության հերթական նոպայի մեջ Ալիևին է հանձնել Սյունիքը կամ Երևանի բանալիները։ Բնավ պատահական չէ, որ ռազմական փորձագետները խոսում են ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին...

Նիկոլը կառչել է կուշտ կյանքին գավառացի տխմարի անհողդողդ համառությամբ, իր ֆոբիաների ու քմահաճույքների պատանդը դարձնելով հայ հասարակությանը։ Եթե ամենամոտ ժամանակներս նա հրաժարական չտա, ապա երկրին սպասվում է բռնաճնշումների նոր ալիք, ընդ որում այդ ալիքն առաջինից ավելի սարսափելի ու անողոք կլինի։ ԱԱԾ-ն արդեն ունի Նիկոլի հրաժարականի ոչ միայն առաջին, այլև երկրորդ և երրորդ էշելոնների ցուցակները։ Դեղին թերթի նախկին խմբագիրը, որն իր հրապարակումներում աղավաղում էր «մտավորական» բառը, պատրաստվում է զտում անցկացնել Եժովի և Բերիայի օրինակով։

Քանի դեռ Նիկոլի քաղաքական ընդդիմախոսներին լոկ մեղադրանքներ են առաջադրվել, քանի դեռ դատական իշխանությունը փորձում է պահպանել դեմքը՝ մերժելով կալանքի միջնորդությունները, դեռ կարելի է ինչ-որ բան փոխել։ Իշխանությունը դա հասկանում է, ուստի ողջ թափով ընթանում է զինված պատժիչ ջոկատների ձևավորումը։ Փաշինյանը հենց այնպես չի զիջի իշխանությունը՝ փափուկ ուժի ճնշման տակ, նա պատրաստվում է քաղաքացիական պատերազմի և զանգվածային բռնաճնշումների։ Նա ուրիշ ոչինչ չգիտի՛ անել։ Վարչապետը անկարող է շտկել իրավիճակը տնտեսության ոլորտում, վաղը նրա կառավարությունը չի կարողանա վճարել թոշակներն ու նպաստները, վաղը չէ մյուս օրը չի կարողանա փոխանցել բժիշկների ու ուսուցիչների աշխատավարձերը, և արտասահմանը նրան չի օգնի։ Մենք բոլորս այսօր պատանդ ենք անոմալ հասարակական-քաղաքական իրավիճակին, որը ձգտում է վատթարացման։ Թե որքան կտևի այն, հայտնի չէ. հայտնի է միայն, որ պետք չէ հուսալ, թե «պողոսների» աչքերը կբացվեն, մանկուրտացումը անշրջելի գործընթաց է։

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.

    • РЕШЕНИЕ ОДНО: ВЕСЬ НАРОД ДОЛЖЕН ВЫЙТИ НА УЛИЦУ!
      2024-04-16 11:01

      26 апреля 2018 г. с трибуны митинга на площади Республики Пашинян произнес знаковую фразу: "Или я буду избран премьером по требованию и предложению народа, или в Армении, вообще, не будет избран премьер-министр!" 6 лет спустя эта фраза звучала бы так: "Или я останусь на посту премьера Армении, или не будет самой Армении!"






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։