Последние новости

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից` որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի իմ պաշտոնից։ Այս պաշտոնը պետականաշինության, ռեֆորմների, քաղաքական որոշումների կայացման որևէ լծակ իր մեջ չի պարունակում, միաժամանակ կաշկանդելով իմ գաղափարական, քաղաքացիական ազատ գործունեությունը»,–գրել է նա։

Նա նշել է, որ նախկին ու ներկա, սև ու սպիտակ, կուսակցական ու կլանային բաժանումները մշտապես մասնատելով, պառակտելով ազգային ամբողջականությունը, չեն լուծել և չեն էլ կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները, և հավելել, որ այդ պատճառով այժմ իր ողջ կարողությունները ներդնելու է ազգային ինքնության և դրա հիմք հանդիսացող ազգային արժեհամակարգի վրա հիմնված նոր պետականության կերտման աշխատանքներին։

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին, ովքեր այս ընթացքում վստահել են իրեն։

«Իրավիճակը ստիպում է մեզ գնալ արմատական փոփոխությունների, փոխմարզպետի պաշտոնից հրաժարումը ոչ թե պատասխանատվությունից խուսափելու ձև է, այլ ընդհակառակը՝ պատասխանատվություն ստանձնելու և ստեղված իրավիճակից հաղթական ելքեր ու քայլեր գտնելու այլընտրանք չունեցող միջոց»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ