Последние новости

Փոմփեո․ Թուրքիան խարխլում է ՆԱՏՕ-ի միասնությունը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների միջև տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին: Այս մասին հայտնել Է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով հունական դիվանագիտական աղբյուրներին։

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ՆԱՏՕ-ի համար անսովոր ելույթում ընդգծել է, որ Թուրքիան դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին և գործունեությանը՝ դրանով իսկ խաթարելով նրա միասնությունը, հաղորդել են դիվանագիտական աղբյուրները: Փոմփեոն մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովի արևելյան մասում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Mamul.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ