Последние новости

Փաշինյան. Պետք է բացառել ռազմագերիների նկատմամբ բռնության դեպքերը

Լեռնային Ղարաբաղում կան մի շարք հրատապ խնդիրներ, ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա, առաջին հերթին, ռազմագերիների, պատանդների, կալանավորված այլ անձանց, մահացածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների ճակատագրի լուծման խնդիրն է: Սրանք հրատապ հարցեր են: Հայկական կողմը պատրաստ է ակտիվացնել իր գործողությունները` այս գործընթացն արագացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է բացառել ռազմագերիների, կալանավորված անձանց նկատմամբ բռնության և նրանց արժանապատվությունը նվաստացնելու դեպքերը», - ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի հայրենիք վերադառնալու, Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման համար:

«Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգ են և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տները, և մենք բոլոր ջանքերը գործադրում ենք՝ օգնելու և աջակցելու մեր հայրենակիցներին:

Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից գրավված տարածքներում տեղակայված հայ ժողովրդի մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության համար», - ասել է Փաշինյանը, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ