Последние новости

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել նախկինում Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով նշված միջանկյալ միջոցը չեղարկելու մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու խնդրագիր էր ստացել, որը Հայաստանը ներկայացրել էր ընդդեմ Ադրբեջանի՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետ։ Հարցումը ներկայացվել է № 42521/20 դիմումով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Դատարանն այս գործով միջանկյալ միջոց էր կիրառել (Դատարանի Կանոնակարգի Կանոն 39)։

 

2020 թվականի հոկտեմբերի 4-ին դատարանը ստացել էր միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություն, որը Հայաստանը ներկայացրել էր ընդդեմ Թուրքիայի, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետ։ Դատարանը որոշել էր երկրորդ անգամ կիրառել Դատարանի Կանոնակարգի Կանոն 39-ը։ Նա կոչ էր արել հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր պետություններին, ներառյալ Թուրքիային ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կնպաստեին Կոնվենցիայով քաղաքացիական անձանց իրավունքների խախտմանը, և հետևել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորություններին։

2020 թվականի նոյեմբերի 17-ին Թուրքիայի կառավարությունը դիմել է Դատարան՝ որոշումը վերանայելու և երկրորդ միջանկյալ միջոցը չեղարկելու խնդրանքով։ Նրանք վկայակոչել են հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, որում հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների դադարեցման մասին։

2020 թվականի դեկտեմբերի 1-ին Դատարանը վերևում հիշատակված դիմումը երկրորդ անգամ է քննարկել Թուրքիայի կառավարության ներկայացրած տեղեկությունների լույսի ներքո և այդ տեղեկությունները հաշվի առնելով՝ որոշել է չեղարկել միջանկյալ միջոցը՝ նշված 2020 թվականի հոկտեմբերի 6-ի Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Կանոն 39-ի համաձայն Դատարանի ընդունած մյուս որոշումները, ներառյալ միջանկյալ միջոցը՝ նշված 2020 թվականի սեպտեմբերի 29-ի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում, ուժի մեջ են մնում, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ