Последние новости

«Ավրորան» կհամակարգի Արցախին օգնող կամավորներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է Արցախին օգնող կամավորներին համակարգելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է օգնել արցախցիներին՝ ծրագրի նոր փուլով: «Ավրորայի» գործընկերների և աջակիցների համագործակցությամբ և կամավորների հայտագրմամբ՝ կապ կստեղծվի մարդկային ռեսուրսի կարիք ունեցող մարդասիրական կազմակերպությունների և այն մարդկանց միջև, որոնք ցանկանում են նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։ Միաժամանակ «Ավրորան» շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել քսան տարբեր նախագծերի՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200.000 ԱՄՆ դոլար) բյուջեով և իրականացնում է միջազգային #AraratChallenge4Artsakh դրամահավաք:

Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է բազմաբնույթ հարթակներ՝ հաղթահարելու համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները, ձեռք բերելով եզակի փորձ անձնվեր կամավորների հետ աշխատանքում: Նախաձեռնությունը նաև մեկտեղել է 9.000 անհատների տվյալների բազա, որոնք ցանկություն են հայտնել իրենց ժամանակն ու հմտությունները նվիրաբերել նախաձեռնությանն ու նրա նախագծերին: 2018 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության օրերի համար միայն դիմել էր ավելի քան 3.000 մարդ:

Երբ «Ավրորան» հայտարարեց, որ հայտեր կընդունի կամավորներից, որոնք ցանկանում են օգնել արցախցիներին, ավելի քանի 300 մարդ արագ արձագանքեց: Այս պահին մենք կամավորների համագործակցություն կնախաձեռնենք ստորև թվարկված նախագծերի հետ.

1.      «Բարի մամա» հիմնադրամը կարիք ունի 10-15 կամավորների՝ նվերների ձեռքբերման և փաթեթավորման, ինչպես նաև Արցախի երեխաների համար ամանորի միջոցառում կազմակերպելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:

2.      «Բռունցք 2020»-ին անհրաժեշտ է օգնություն տեսակավորելու, փաթեթավորելու և խնամքի իրերով փաթեթներն արցախցի շահառուներին հասցնելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:

3.      «Ապավեն» կամավորական նախագիծը մտադիր է շաբաթը 10-15 կամավորների ներգրավելու՝ առաջնագծի զինվորների, Արցախից տեղահանվածների առաջնային կարիքների համար: Կարուձևի հմտությունները կդիտվեն որպես առավելություն, այդուհանդերձ, հնարավոր է նաև տեղում իրականացնել վերապատրաստում:

4.      «Սուրբ ծննդյան հրաշք Արցախի համար» նախաձեռնությանը դեկտեմբերի 5-ից անհրաժեշտ են կամավորներ՝ երեխաների նվերները փաթեթավորելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:

5.      «Հույս» նախագիծը փնտրում է կամավորների, որոնք կօգնեն երեխաներին տնային աշխատանքի հարցում (ներառյալ հեռավար), ինչպես նաև կամավոր ուսուցիչների, վնասվածքաբան-թերապևտների, լուսանկարիչների և տեխնիկական աջակցության օգնականների:

Կամավորների համակարգման ծրագիրն ընթացքի մեջ է, և «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել աջակցության կարիք ունեցող կազմակերպություններից [email protected] էլ. հասցեով: Եթե ցանկանում եք նվիրաբերել ձեր ժամանակն ու հմտություններն ընտրված նախագծերից որևէ մեկին, խնդրում ենք գրանցվել այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Мехди СОБХАНИ: ОТНОШЕНИЯ АРМЕНИИ И ИРАНА БУДУТ И ДАЛЬШЕ РАЗВИВАТЬСЯ В СТРАТЕГИЧЕСКОМ КЛЮЧЕ
      2024-04-18 09:06

      Иран рассматривает Армению как кратчайший выход на 200-миллионный рынок Евразийского экономического союза, заявил посол Ирана Мехди Собхани на пресс-конференции в Ереване 16 апреля. По его словам, в скором времени в Армении откроется торговый дом Ирана. В целом торгово-экономические отношения – важная составляющая двустороннего взаимодействия.

    • КОМУ ПРЕДОСТАВИЛИ НАЛОГОВЫЕ ЛЬГОТЫ?
      2024-04-18 06:44

      За счет налоговых льгот бюджет Армении в 2024 году недополучит 630 млрд драмов, или более 1,5 млрд долларов по нынешнему курсу. Об этом во время обсуждения 17 апреля заявил доктор экономических наук Вардан БОСТАНДЖЯН, передает NEWS.am.

    • СЮНИК ОКАЗАЛСЯ В ТУРЕЦКИХ КЛЕЩАХ
      2024-04-18 06:40

      Как передает Aysor.am, тюрколог Варужан ГЕГАМЯН пишет: «Уход России из Арцаха означает для нас две главные вещи. Полное уничтожение субъектности Арцаха. Чтобы вновь освободить Арцах, в буквальном смысле слова, мы должны начать не с нуля, а с минуса.

    • МВФ ПРОГНОЗИРУЕТ 6-ПРОЦЕНТНЫЙ РОСТ
      2024-04-18 06:37

      Рост экономики Армении на 2024 год составит 6,0%, а в 2025-м – 5,2% (по сравнению с 8,7% по итогам 2023 года). Об этом говорится в прогнозе мировой экономики (World Economic Outlook) на 2024 год от Международного Валютного фонда, передает Sputnik Армения.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ