Последние новости

Դատախազության շենքի մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ

Հայաստանի «Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր բողոքի ակցիա է անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանական գործողությունների փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով:

«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը հայտարարեց, որ դատախազությունն արդարադատությանը ծառայելու փոխարեն շարունակում է սպասարկել ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, կապիտուլյացիայի դավադիր փաստաթուղթը ստորագրած վարչապետի շահերը:

«Մենք պահանջում ենք, որ դադարեցնեն իրենց այդ պահվածքը, դադարեցնեն նաև այն ընդդիմադիրների հետապնդումները, որոնք պայքարում են այս ամենի դեմ և անցնեն իրենց հիմնական գործին՝ ծառայել ոչ թե վարչախմբին, այլ ՀՀ-ին»,- ասաց Հակոբյանը:

«Ազգային օրակարգ» կուսակցությունը, որը միացել է իշխանափոխության համար պայքարող 16 քաղաքական ուժերին, ինչպես նշեց կուսակցության նախագահը, այսօր բանավոր կոչով միայն իր անունից է դիմում դատախազությանը: Հետագայում արդեն գրավոր պահանջը կներկայացվի գործընկեր կուսակցությունների միասնական դիրքորոշման ձևով:

«ՀՀ դատախաությունն այս իրավիճակում պետք է մի շարք գործեր հարուցեր, քրեական հետապնդումներ սկսեր, որպեսզի պարզաբանվեր, թե ինչպե՞ս եղավ, որ մենք այս պատերազմին անպատրաստ եղանք, ինչպե՞ս եղավ, որ այն զենքերը, որ ունեինք, չկրակեցին, ինչպե՞ս եղավ, որ այն գեներալները, որոնք պետք է մասնակցեին պատերազմի կառավարմանը, տարբեր բունկերներից դուրս մղվեցին, թե ինչպե՞ս եղավ, որ այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այտեղ պիտի չլինեին»,- ասաց Հակոբյանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ