Последние новости

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ճանաչմանն ուղղված բանաձև: Փաստաթուղթն ընդունվել է 305 «կողմ» և 1 «դեմ» ձայներով: Այդ բանաձևը ենթադրում էր Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը, տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ