Последние новости

Կրեմլ. Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը

Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը: Այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այդ տարածքի պատկանելիությունը որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով շատ վաղուց: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Բնականաբար, ոչ մի երկիր չի փոխել իր դիրքորոշումը: Նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, որ Ղարաբաղը չի ճանաչվել, այն չի ճանաչել նույնիսկ Հայաստանը»,-հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ