Последние новости

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները օգնել են գտնել և տուն վերադարձնել Արցախի երկու բնակիչների, որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այս մասին News.am-ին հայտնեցին Ռուսական խաղաղապահ առաքելության մամուլի ծառայությունից:

Հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին:

Ռուսական կողմի հարցումով հաջողվել է պարզել, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:

Ռուսական կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը:

Քաղաքացիները այսօր ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ