Последние новости

Թուրքիայում ռուսական NTV հեռուստաընկերության լրագրողների են բերման ենթարկել

Թուրքիայում բերման են ենթարկվել NTV հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցները, նրանք դադարել են կապի դուրս գալ:

«Դեկտեմբերի 3-ի առավոտյան հեղինակ Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը հայտնել էր խմբագրությանը Ստամբուլի արվարձաններից մեկում ոստիկանության կողմից իրեն բերման ենթարկելու մասին: Հետո կապը նրանց հետ ընդհատվեց: Դեկտեմբերի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին Ալեքսեյ Պետրուշկոյին հաջողվել էր ուղարկել հետևյալ կարճ SMS հաղորդագրությունը` «Չգիտես ինչու` մեզ դեռ պահում են»: Նրանք այլևս կապի դուրս չեն եկել և զանգերին ու հաղորդագրություններին չեն պատասխանել»,- հայտնել են հեռուստաալիքի մամուլի ծառայությունից:

NTV հեռուստաընկերությունը սերտ կապի մեջ է Ռուսաստանի արտգործնախարարության և Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հետ, որոնք զգալի ջանքեր են գործադրում իրավիճակը պարզելու և ՌԴ քաղաքացիների որոնման ուղղությամբ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ