Последние новости

Le Figaro. Ֆրանսիայի կառավարությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը

Այսօր ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Ժան–Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ դեմ է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը՝ այս հարցով Ազգային ժողովում միաձայն քվեարկությունից հետո, հայտնում է Le Figaro-ն:

Լե Դրիանը նշել է, որ չի կիսում ճանաչման մասին նախաձեռնությունը՝ նշելով, որ «հայ ընկերներն այդ մասին չեն խնդրում»: Նման որոշումը «կնշանակեր Ֆրանսիայի բացառում Մինսկի խմբի կազմից», որը միավորում է Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը այդ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու հարցում:

«Դա մեզ համար կնշանակի հրաժարում միջնորդի դերից»,-նշել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ