Последние новости

Ռուս կինոլոգներն ու լեռնափրկարարները ևս առաքելություն կիրականացնեն Արցախում

Կինոլոգների, լեռնափրկարարների, կապավորների և հոգեբանների հատուկ խումբը Մոսկվայից մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Խումբը ձևավորվել է «Լիդեր» կենտրոնի կինոլոգներից, պիրոտեխնիկներից և լեռնափրկարարներից, «Рузский ЦОПУ»- ի կապավորներից, Նոգինսկի շրջանի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաև հոգեբաններից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն ինքնաթիռով Լեռնային Ղարաբաղի համար կտեղափոխվեն երեք մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ